Ռուսական մի քանի ակումբներ հետաքրքրված են Ղադիմյանի ծառայություններով - VNews
Բաժիններ

Ռուսական մի քանի ակումբներ հետաքրքրված են Ղադիմյանի ծառայություններով

«Նեմանի» հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը հայտնվել է ռուսական մի քանի ակումբների նշանառության տակ: Այս մասին հաղորդում է Sport24-ը:

Հայ ֆուտբոլիստին իր շարքերում ամենից շատ ցանկանում է տեսնել Վոլգոգրադի «Ռոտորը», որը Ռուսաստանի Ազգային լիգայի (նշանակությամբ երկրորդ առաջնություն) աղյուսակի ներկայիս առաջատարն է: 27-ամյա խաղացողն իր վրա է հրավիրել ուկրաինական և բելառուսական մի քանի ակումբների ուշադրությունը ևս:

Ղադիմյանն այս մրցաշրջանի մեկնարկից է հանդես գալիս «Նեմանում»: Նա վերջինիս կազմում Բելառուսի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման, խփել 7 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իր ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտ:

Ղադիմյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 10 խաղ և խփել 2 գոլ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 հազար եվրո:

Գեղամ Ղադիմյանի 7-րդ գոլը Բելառուսի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Պաշտոնական. «Բավարիան» ձեռք բերեց ՊՍԺ-ի պաշտպանին

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

«Ռոման» պաշտոնական հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

«Բավարիան» աստղային տրանսֆեր է համաձայնեցրել

«Շնորհակալություն «Յուվենտուսին». Արտուրը խոսել է իր տրանսֆերի մասին

Աշրաֆ Հաքիմին ժամանել է Միլան (տեսանյութ)

Պաշտոնական. Արտուրը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Եվս մեկ ֆուտբոլիստ այսօր բուժզննում կանցնի «Յուվենտուսում»

Ինչ պատճառով է «Բավարիան» հետ կանգնել Հաքիմիի տրանսֆերը ձեռք բերելու մտքից

Արտուրը ժամանել է Թուրին (տեսանյութ)

Ինչու «Ռեալը» որոշեց վաճառել Աշրաֆ Հաքիմիին

Կավանին ու Մխիթարյանը կարող են թիմակիցներ դառնալ

Սետյենը պարզաբանել է՝ այժմ ինչպիսի իրավիճակ է Արտուրի շուրջ

Անսպասելի. Հաքիմին իտալական ակումբ տեղափոխվելու տարբերակ ունի