Մահացել է Ջենարո Գատուզոյի քույրը - VNews
Բաժիններ

Մահացել է Ջենարո Գատուզոյի քույրը

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքում կորուստ է եղել:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, այսօր կյանքից հեռացել է նրա քույրը՝ Ֆրանչեսկան: Մահվան ստույգ պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ իտալացի մասնագետի քույրը փետրվարին հոսպիտալացվել էր և այդ օրվանից ի վեր գտնվել ինտենսիվ թերապիայի մեջ: Ֆրանչեսկան 37 տարեկան էր:

Ցավակցական գրառմամբ արդեն հասցրել է հանդես գալ «Միլանը»: Գատուզոյի քույրը որպես քարտուղար երկար ժամանակ աշխատել է միլանյան ակումբում, իսկ նրա եղբայրը «ռոսոներիների» կազմում մեծ հաջողությունների է հասել որպես ֆուտբոլիստ՝ հետագայում կատարելով նաև մարզչական աշխատանք:

«Ֆրանչեսկա Գատուզոն դիմավորեց հիվանդությունը նույն ուժով և էներգիայով, որ ամեն օր փոխանցում էր ակումբին ու երկրպագուներին: Ռինո՛, մենք քո և քո ընտանիքի հետ կիսում ենք կորստի պատճառած ահռելի ցավը: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Ֆրանչեսկա»,- նշված է «Միլանի» թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ:

Ռոբինյո․ «Մի անգամ Զլատանը Գատուզոյին ջիու-ջիթսուի մարտահրավեր նետեց»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նապոլին» մեկնարկեց վստահ հաղթանակով (տեսանյութ)

Ով կփոխարինի Ջեկոյին «Ռոմայում»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վարակված է կորոնավիրուսով

Աստղեր, որ գուցե չգիտեիք, թե որ ակումբներում են խաղացել նախկինում

Խոսե Կալյեխոնը վերադառնում է Իսպանիայի Լա Լիգա

«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ «Նապոլիի» դեմ պատասխան խաղում (տեսանյութ)

Մեսին «Բարսելոնայի» երկրորդ գնդակն է ուղարկում «Նապոլիի» դարպասը (տեսանյութ)

Լանգլեն առաջ է մղում «Բարսելոնային» «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Նապոլի»․ Մեկնարկային կազմեր

Կոնրադ դե լա Ֆուենտեն պատմություն է կերտել՝ «Բարսելոնայի» կազմում հայտավորվելով «Նապոլիի» դեմ խաղին

Ֆանտաստիկ․ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում տնային պարտություն չի կրել՝ սկսած 2013 թվականից

9 ֆուտբոլիստ «Բարսելոնա» Բ-ից. «Նապոլիի» դեմ խաղի հայտացուցակը

Գատուզոյի՝ Մեսիին կասեցնելու «հանճարեղ» տարբերակները