Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո - VNews
Բաժիններ

Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում թեժ մրցապայքար է ծավալվել լավագույն վեցյակի թիմերի միջև, որոնք պայքարում են չեմպիոնության ու մրցանակային տեղերի համար:

VBet-ը որոշակի փոփոխությունների է ենթարկել թիմերի՝ չեմպիոն դառնալու համար սահմանված գործակիցները, եթե համեմատենք 2 շաբաթ առաջ ներկայացված թվերի հետ։ Էլ ավելի հավանական է համարվում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ տիտղոսին ևս մեկ անգամ արժանանալու հնարավորությունը, որը գնահատվում է 1,03 գործակցով: Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջնությունում հայտարարված ընդմիջումից հետո անցկացրած 2 խաղում գրանցել է 1-ական հաղթանակ և ոչ-ոքի:

Որոշակիորեն նվազել են «Ալաշկերտի» հնարավորությունները: Այդ թիմի չեմպիոնության համար սահմանված է 9,00 գործակիցը, մինչդեռ 2 շաբաթ առաջ այն 7,00 էր: Երևանյան թիմը մասնակցած 2 մրցավեճում վաստակել է ընդամենը 3 միավոր:

2 խաղում 4 միավոր վաստակած «Լոռին», որում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն, միակ թիմն է, որի գործակիցը փոփոխության չի ենթարկվել (12,00): 2 հանդիպումներում իր ակտիվում 4 միավոր գրանցած «Նոայի»՝ չեմպիոն դառնալու շանսերը մեծացել են, գործակիցն էլ 19,00-ից դարձել է 14,00:

Փոխարենը VBet-ը հիմա քիչ է հավատում «Շիրակի» ու «Արարատի» հնարավորություններին: Գյումրեցիները դադարից հետո առայժմ ընդամենը 1 միավոր են վաստակել, ինչի հետևանքով էլ գործակիցը 12,00-ից դարձել է 17,00: Իսկ ահա մեկական հաղթանակ և պարտություն գրանցած «Արարատի»՝ Հայաստանի չեմպիոն դառնալու համար սահմանված գործակիցը 31,00-ից վերածվել է 41,00-ի:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՖԱՎՈՐԻՏՆԵՐՆ ըստ VBET-ի ✌️

Публикация от Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»