Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

Հայտնի հայ մասնագետ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հաղորդում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

«Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգային հավաքականները։

«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից»,- նշված է «Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վանաձորյան ակումբն այսօր հայտարարել էր գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի ու նրա մարզչական շտաբի մյուս անդամների հետ պայմանագրերի ժամկետները չերկարաձգելու որոշման մասին: Պատճառն այն է, որ իսպանացի մասնագետը և նրա 2 օգնականները Հայաստանում չեն, ու վերադարձը կազմակերպելն էլ այս պահին անհնարին է:

Ավելի ուշ տեղեկացվել էր այն մասին, որ գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Սանամյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»