«Ոսկե գնդակ-1991»-ի դափնեկիր Ժան-Պյեր Պապենը վերադարձել է մարզչական աշխատանքի - VNews
Բաժիններ

«Ոսկե գնդակ-1991»-ի դափնեկիր Ժան-Պյեր Պապենը վերադարձել է մարզչական աշխատանքի

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժան-Պյեր Պապենը վերսկսել է մարզչական կարիերան:

Նա մեկամյա պայմանագիր է ստորագրել երկրի 4-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Շարտր» ակումբի հետ: Վերջինս հանդես է գալիս B խմբում և ընթացիկ առաջնությունում կայացած 21 տուրից հետո 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

56-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը «Շատորու» թիմն էր, որը մարզել էր 2009-2010թթ․:

Պապենը 1991 թվականին նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը: Նա առավել հայտնի է «Բրյուգեում», «Մարսելում», «Միլանում», «Բավարիայում» և «Բորդոյում» իր ելույթներով: Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 54 խաղ ու խփել 30 գոլ:

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: