Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ․ Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ․ Դիոգո Կոելյո («Լոռի»), Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»), Հրայր Մկոյան («Շիրակ»)

Կիսապաշտպաններ․ Ռուդիկ Մկրտչյան («Շիրակ»), Հակոբ Հակոբյան («Ուրարտու»), Վանգու Գոմե («Ալաշկերտ»), Դանու Սպատարու, Վլադիմիր Ազարով (2-ն էլ՝ «Նոա»)

Հարձակվողներ․ Ալեքսանդր Գլիշիչ («Ալաշկերտ»), Ագուստին Մազիերո («Լոռի»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Վլադիմիր Ազարով («Նոա»)

«Նոայի» համար «Լոռիի» հետ խաղը շատ բարդ ընթացք ունեցավ: Թիմը դրսևորեց կամային որակներ՝ հանդիպման ընթացքում 2 անգամ զիջելով հաշվի մեջ, բայց ի վերջո գրանցելով ոչ-ոքի: Ուշագրավ է, որ «Նոայի» 2 գոլային գրոհների կառուցմանը մասնակցեցին միևնույն 3 ֆուտբոլիստները: Գրոհներին հաշվենկատ փոխանցումներով սկիզբ դրեց աջ պաշտպան Սոսլան Կագերմազովը, իսկ հարձակման գծի եզրերում գործող Դանու Սպատարուն և Վլադիմիր Ազարովը, դերերով փոխվեցին՝ գրանցելով 1-ական գոլ ու արդյունավետ փոխանցում:

Ազարովն առաջին գոլի ժամանակ շատ լավ նկատեց Սպատարուին, իսկ երկրորդ գոլն ավելի շատ անհատական բարձր վարպետության արգասիք էր: Ազարովը տպավորիչ հարվածով խոցեց մրցակցի դարպասը: «Նոան» ընդմիջումից հետո, իրոք, ավելի լավ հանդես եկավ: Իսկ Վլադիմիրին կարելի էր տեսնել գրոհային ամենատարբեր հատվածներում, նա ամբողջ խաղում մեծ լարվածության մեջ պահեց մրցակցին: Թեև նոմինալ աջ եզրային էր, հաճախ էր տեղափոխվում ձախ՝ այնտեղ հետաքրքիր կոմբինացիաներ խաղարկելով թիմակիցների հետ:

Բարձրագույն խմբի 19-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ