Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Վաղը կմեկնարկի արագ շախմատի հերթական՝  Clutch Chess Champions Showdown մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Ըստ շախմատիստների արագ շախմատի անհատական վարկանիշների, մասնակիցները բաժանվել են զույգերի: Քառորդ եզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հաղթողին որոշելու համար մրցակիցները 12 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնեն: Հունիսի 7-ին կկայանան առաջին 6 պարտիաները, հունիսի 9-ին տեղի կունենան ավարտական 6 պարտիաները: Հավասար արդյունքի դեպքում կիսաեզրափակչի մասնակիցը կորոշվի կայծակնային մրցախաղում:

Մրցակարգի համաձայն, մինչև 60-րդ քայլն արգելվում է ոչ-ոքի առաջարկելը: 5-րդ և 6–րդ պարտիաներում հաղթանակի համար տրվելու է 2-ական միավոր, ոչ-ոքին գնահատվելու է մեկական միավոր: Իսկ 11-րդ և 12-րդ պարտիաներում հաղթողը կստանա 3-ական միավոր, ոչ-ոքիի դեպքում շախմատիստների օգտին 1,5-ական միավոր կգրանցվի:

Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը կազմել են Մագնուս Կառլսենն ու Ջեֆրի Սյունը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան: Առաջին երկու զույգերի մրցախաղով վաղը կմեկնարկի մրցաշարը:

Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 265 հազար դոլար է: Հաղթողը կպարգևատրվի 50 հազար դոլարով, եզրափակչի մասնակիցը՝ 35 հազար դոլարով: Քառորդ եզրափակչում պարտված շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 15 հազար դոլար, իսկ կիսաեզրափակչում անհաջողության մատնվածները՝ 25 հազարական դոլար:

Բացի այդ, դրամական պարգևներ կխաղարկվեն 5-րդ և 6–րդ (2 հազարական դոլար) ու 11-րդ և 12-րդ (3 հազարական դոլար) պարտիաներում հաղթանակ տարած շախմատիստների համար:

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»