Սաուլ․ «Ամեն տուրում լինելու են 5-6 մկանային վնասվածքներ» - VNews
Բաժիններ

Սաուլ․ «Ամեն տուրում լինելու են 5-6 մկանային վնասվածքներ»

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը պատմել է՝ ինչպես են անցնում մարզումները կարանտինից հետո:

Մայրաքաղաքային թիմի համար Լա Լիգայի ընթացիկ առաջնությունը կվերսկսվի հունիսի 14-ին՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կայանալիք խաղով:

«Անհամբերությամբ էի սպասում ընդհանուր մարզումների վերադարձին, քանի որ մինչ այս պատահում էր՝ թիմակիցներիս տեսնում էի միայն հարակից խաղադաշտից: Միակ բանը, որ փոքր-ինչ անհանգստացնում է, վնասվածքներն են: Կարծում եմ՝ վնասվածք ստացող շատ ֆուտբոլիստներ են լինելու, իսկ այն թիմերը, որոնք կունենան այդպիսի ավելի քիչ դեպքեր, կստանան փոքր առավելություն:

Հիմա դժվարությամբ եմ կատարում երկար փոխանցումներ: Երբ դու 2,5 ամսվա ընթացքում չես հպվում գնդակին, կորցնում ես թիմակիցներիդ հետ խաղային կապերը: Անցյալում ամեն ինչ կարծես ավտոմատիզմի էր հասել, իսկ հիմա հարկավոր է կրկին մարզվել: Սակայն ես միշտ ասել եմ, որ մարզումները նույնը չեն, ինչ խաղերը: Մարզումների ժամանակ ինտենսիվությունը չափազանց ցածր է, ուստի, կարծում եմ, ամեն տուրում լինելու են 5 կամ 6 մկանային վնասվածքներ: Մեր այն ֆուտբոլիստները, որոնք սովորաբար քիչ խաղաժամանակ են ստացել, պետք է պատրաստ լինեն, քանի որ մեզ այժմ հարկավոր են բոլորը»,- Սաուլի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Սաուլ Նիգեսի թվիթերյան գրառումն իրարանցում է առաջացրել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


12-րդ անընդմեջ անպարտելի խաղը․ «Ատլետիկոն» խնդիր չունեցավ «Մալյորկայի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Մորատան՝ իր ամենաբարդ մրցակցի մասին. «Նա ինձ անդադար շփոթեցնում էր»

3 11-մետրանոց, 1 ինքնագոլ․ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ատլետիկոյի» հետ խաղում

«Ատլետիկոն» հաղթեց «Ալավեսին» և միավորներով առաջ պոկվեց «Սևիլիայից» (տեսանյութ)

3 գրանդ բանակցում է Գենդուզիի հետ

«Ատլետիկոն» կրկին լավագույն եռյակում է․ Մադրիդյան թիմը հաղթեց «Լևանտեին» (տեսանյութ)

Իսպանական թոփ ակումբը ցանկանում է ձեռք բերել Գյոտցեին

Անգլիական ակումբն ապշեցուցիչ առաջարկ է կատարել «Ատլետիկոյին» Ֆելիշի տրանսֆերի համար

«Ատլետիկոն» 5-րդ անգամ կրկնել է ակումբային նույն ռեկորդը

Դիեգո Կոստան հատուկ կերպով է տոնել գոլը՝ հաջակցություն «Ատլետիկոյի» կանանց թիմի խաղացողի

«Ատլետիկն» ու «Ատլետիկոն» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Ատլետիկ» – «Ատլետիկո»․ Առաջին կեսում թիմերը մեկական գոլ են խփել (տեսանյութ)

«Ատլետիկ» – «Ատլետիկո»․ Մեկնարկային կազմեր

«Ատլետիկոյին» պետք է հանձնեն Չեմպիոնների լիգայի գավաթը, եթե մրցաշարը կիսատ մնա». Էնրիկե Սերեսո