Ռիվալդո․ «Սուարեսը դեռ մնում է համար մեկը․ դա կարող է խնդիր դառնալ Լաուտարոյի համար» - VNews
Բաժիններ

Ռիվալդո․ «Սուարեսը դեռ մնում է համար մեկը․ դա կարող է խնդիր դառնալ Լաուտարոյի համար»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Թվում է՝ «Բարսելոնան» կցանկանար գնել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը: Նա հիանալի ֆուտբոլիստ է և կարող է հարմարվել թիմի խաղային փիլիսոփայությանը, հատկապես հաշվի առնելով, որ երիտասարդ է: Մարտինեսը կարող է հիանալիորեն փոխարինել Լուիս Սուարեսին, որը չի երիտասարդանում, սակայն նա բարձր մակարդակում ևս 2 կամ 3 տարի կանցկացնի:

Շատ խոստումնալից արգենտինացու ժամանումը, որի տրանսֆերի համար կվճարեն 100 մլն եվրո, պետք է նշանակի, որ նա կխաղա մեկնարկային կազմում: Սակայն Սուարեսը դեռ մնում է համար մեկը, ինչը կարող է խնդիր դառնալ Լաուտարոյի համար:

Եթե «Բարսելոնան» Սուարեսին փոխարինող է փնտրում ապագայի հեռանկարով, ապա Մարտինեսը հրաշալի ձեռքբերում կլինի: Սակայն «Ինտերը» կցանկանա շատ մեծ գումար ստանալ, իսկ «Բարսելոնան», հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ակումբում ստեղծված իրավիճակը, պետք է ըստ արժանվույն գնահատի իրավիճակն ու որոշի՝ ունի՞ բավականաչափ գումար այդ ամենի համար, թե՞ ոչ»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:

Ռիվալդո․ «Լաուտարո Մարտինեսը պատրաստ չէ խաղալ «Բարսելոնայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անսու Ֆատին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» առանց լուրջ խնդրի հաղթեց «Ֆերենցվարոշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

Կոնտե․ «Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում ՉԼ հաղթողի ֆավորիտներ»

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Կուման. «Մեսին կարող է ավելի լավ խաղալ»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը

Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ»

Ռամոսը ծնկի վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ

«Բարսելոնան» նույնպես պարտվեց՝ հետևելով «Ռեալի» օրինակին (տեսանյութ)

Միլանյան դերբիում «Միլանն» ուժեղ էր, «Լացիոն» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Տեր Շտեգենը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին, ֆուտբոլիստը հայտնել է իր ցանկության մասին