-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
22-րդ տուրի հանդիպումներից հետո «Արարատ-Արմենիան» ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը՝ 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտից» միավորների տարբերությունը հասցնելով 7-ի: Իսկ ահա արծաթե և բրոնզե մեդալների համար պայքարը չափազանց սրվեց:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, պարտվեցին մեկ խաղում: Առաջնությունում անցկացված 102 հանդիպումներից 49-ում հաղթել են դաշտի տերերը, 30-ում՝ հյուրերը, 23 խաղում գրանցվել է ոչ-ոքի:
4 խաղում խփվեց 11 գոլ, որոնք գրանցվեցին միայն լեգեոնականների հաշվին: Առաջնությունում անցկացված 102 հանդիպումներում խփվել է 279 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,73 գոլ):
Լավագույն վեցյակի մրցաշարում 22-րդ տուրն առայժմ ամենաարդյունավետն է, որում 10 գոլ գրանցվեց: Ընդհանուր առմամբ կայացած 12 հանդիպումներում 27 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,25 գնդակ:
12 խաղերից 5-ում հաղթել են դաշտի տերերը, 2-ն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 5-ում գրանցվել է ոչ-ոքի:
2․ «Արարատ-Արմենիան» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ: Բոլոր հաղթանակներն էլ գրանցվել են Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Արդեն 8 խաղ չեմպիոնն անպարտելի է:
3․ «Շիրակն» ընդհատեց «Նոայի» անպարտելի 5 խաղերի ռեկորդային շարքը՝ լավագույն վեցյակի մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնելով: Հետաքրքիր է, որ մինչ այդ «Նոան» վերջին պարտությունը կրել էր հենց «Շիրակից»՝ փետրվարի 29-ին կայացած երկրորդ շրջանի խաղում (0-3): Այնպես որ, «Նոան» լավագույն վեցյակի մրցաշարում առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ:
Ընթացիկ մրցաշրջանում «Նոային» ոչ մի կերպ չի հաջողվում գրավել «Շիրակի» դարպասը, որը թիմի համար ամուր փակի տակ է արդեն 285 րոպե շարունակ: Վերջին անգամ «Նոան» «Շիրակի» դարպասը գրավել է անցյալ տարվա մայիսի 30-ին կայացած նախորդ առաջնության ավարտական խաղի 75-րդ րոպեին: Աչքի է ընկել Վիգեն Ավետիսյանը:
4․ «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց հաղթել «Լոռիին», որն ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիների միակ անպարտելի մրցակիցն էր: Դա նաև Արմեն Ադամյանի օրոք «Ալաշկերտի» առաջին հաղթանակն էր «Լոռիի» նկատմամբ: Մինչ այդ Ադամյանի գլխավորությամբ «Ալաշկերտն» առաջնության նախորդ 3 հանդիպումներում էլ պարտվել էր «Լոռիին»:
5․ «Փյունիկը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ Բարձրագույն խմբում բաց թողնելով 700-րդ գոլը, որի հեղինակը ՀՀ առաջնությունում իր առաջին գնդակը խփած գանձասարցի Աբդուլ Կարիմ Նիկիեման էր: ՀՀ առաջնություններում «Փյունիկից» ավելի շատ գոլեր են բաց թողել «Արարատը» (894), «Շիրակը» (868) և «Ուրարտուն» (701):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո