Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

104258012 10163955150145247 2377375830164372437 o 1 - Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:41

-

-

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ․ Վսևոլոդ Երմակով («Շիրակ»)

Պաշտպաններ․ Միխայիլ Կովալենկո («Նոա»), Ալեքսանդր Օգանիսյան («Գանձասար-Կապան»), Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ․ Ուգոչուկվու Իվու («Լոռի»), Եվգենի Կոբզար («Ուրարտու»), Էդգար Մալաքյան, Ուրոշ Նենադովիչ (2-ն էլ՝ «Շիրակ»)

Հարձակվողներ․ Ռամազան Իսաև («Արարատ»), Մորի Կոնե («Շիրակ»), Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)

squad viv ffa 3 43 960x960 - Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ուրոշ Նենադովիչ («Շիրակ»)

23-րդ տուրում հաղթանակ տոնած միակ թիմը «Շիրակն» էր: Ընդ որում, «Ալաշկերտի» հետ խաղի սցենարն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր: «Ֆիլմի» հերոսն Ուրոշ Նենադովիչն էր, որը փոխարինման մտավ հանդիպման 61-րդ րոպեին: Հաշիվն այդ ժամանակ բացված չէր, ընթանում էր հավասար պայքար, ու դժվար թե որևէ մեկը կռահեր, թե շուտով ինչ է լինելու: Մորի Կոնեի գոլին արագորեն պատասխանեց Գուստավո Մարմենտինին, իսկ ավելացված 3-րդ րոպեին հենց Նենադովիչը շատ տպավորիչ հարվածով 3 միավոր պարգևեց իր թիմին։

Ի դեպ, Ուրոշը շատ կարևոր դերակատարություն ունեցավ նաև առաջին գոլի կայացման գործում: Հենց նա աջ եզրով շարժվեց առաջ և անչափ հաշվենկատ փոխանցումով գրոհի նետեց Արտեմ Գևորգյանին: Հետաքրքիր է, որ Նենադովիչին փոխանցում կատարած ֆուտբոլիստը՝ Ավո Լեյբ Ջունիորը նույնպես փոխարինման էր մտել: Սերբը տխրեցրեց այն թիմին, որի մինչ օրս ամենաարդյունավետ լեգեոներն է (18 գոլ ԲԽ-ում): Բայց նա գոլ խփելուց հետո ոչ թե սկսեց ինքնամոռաց տոնել հաջողությունը, այլ, ի նշան հարգանքի, ձեռքերը վեր բարձրացրեց: Գեղեցիկ ժեստ էր:

Բարձրագույն խմբի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Սևանը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

«Արարատ» – «Նոա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

«Արարատը» 2 միավոր է ավելացրել Հայաստանի ակումբային վարկանիշին

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյանը ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել