Նոր ռեկորդ․ Գրանցվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը - VNews
Բաժիններ

Նոր ռեկորդ․ Գրանցվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը

101670998 720499068736407 2920689602228387840 o - Նոր ռեկորդ․ Գրանցվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:24

-

-

«Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում սեփական հարկի տակ 10-1 հաշվով առավելության է հասել «Ռոստովի» նկատմամբ:

Դա Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակն է:

«Ռոստովի» կազմում մրցավեճին մասնակցել են 2001-2004թթ․ ծնված ֆուտբոլիստներ, քանի որ ակումբի հիմնական թիմի խաղացողներից 6-ի կորոնավիրուսի թեստերի պատասխաններն ավելի վաղ դրական էին եղել: Բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմը դրա հետևանքով անցել են երկշաբաթյա կարանտինի: «Ռոստովը» խնդրել էր հետաձգել հանդիպումը, ինչին «Սոչին» պատասխանել էր մերժումով:

Ռեկորդն ավելի վաղ պատկանում էր «Զենիթին», որը միևնույն՝ 8-1 հաշվով նախ 2008 թվականի հոկտեմբերի 5-ին առավելության էր հասել «Լուչ-Էներգիայի» նկատմամբ, ապա 2014 թվականի օգոստոսի 9-ին պարտության մատնել «Տորպեդոյին»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ձևավորվել է 2002 թվականին: Ռուսաստանի առաջնություններում ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 2000 թվականի նոյեմբերի 3-ին, երբ «Լոկոմոտիվը» 9-0 հաշվով ջախջախել է «Ուրալանին»:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտավորված է եղել «Սոչիի» կազմում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: Մեր ընտրանու հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը բացակայել է հայտացուցակից:

Գեղամ Ղադիմյանի գոլային փոխանցումը «Սլուցկի» դեմ խաղում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Ռուսաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Էրիկ Վարդանյանը վերադարձավ «Փյունիկ»

Աղբյուր. Էրիկ Վարդանյանը վերադառնում է Հայաստան

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ռոստովի» հետ

Ինսայդ. Էրիկ Վարդանյանը կարող է նոր ակումբ ունենալ

Մոսկովյան դերբիում «Սպարտակն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից, Բայրամյանի «Ռոստովը» հաղթանակ տարավ (տեսանյութ)

«Էրիկ Վարդանյանը մարզվում է ընդհանուր խմբում». «Սոչիի» գլխավոր մարզչի օգնական

Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

«Ռոստովը» փրկվեց պարտությունից «Զենիթի» դեմ խաղում, Բայրամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Բայրամյանը ստացավ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն գոլի մրցանակը

Խորեն Բայրամյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Բայրամյանը հերթական գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում (տեսանյութ)

Խորեն Բայրամյանը՝ ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում (նկար)

Խորեն Բայրամյանը դուբլի հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում (տեսանյութ)

Էրիկ Վարդանյանը վերադարձել է խաղադաշտ ու գոլային փոխանցում կատարել (տեսանյութ)