Սարի․ «Երկար զրույց եմ ունեցել Ռոնալդուի հետ» - VNews
Բաժիններ

Սարի․ «Երկար զրույց եմ ունեցել Ռոնալդուի հետ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին:

«Մենք շփվել ենք ինչպես Իտալիայի գավաթի խաղարկությունում «Միլանի» և «Նապոլիի» հետ հանդիպումներից առաջ, այնպես էլ երեկ: Նա 700 գոլ է խփել՝ գործելով փոքր-ինչ լայն՝ համեմատած կենտրոնական հարձակվողի դիրքի հետ: Դա նրա նախընտրությունն է, ինչը լրիվ նորմալ է:

Ես կանչեցի 3 տղաների և խոսեցի նրանց հետ այն մասին, թե ինչ պետք է անենք եզրափակիչում: Մենք, վերլուծելով ամեն ինչ, որոշեցինք հանդես գալ՝ Դիբալային տեղակայելով հարձակման կենտրոնում:

Երեկ երկար զրույց եմ ունեցել Ռոնալդուի հետ: Հուսով եմ՝ նա արդեն վաղը կամ առավելագույնը մեկ շաբաթ անց կրկին կդառնա այն ֆանտաստիկ ֆուտբոլիստը, որին մենք սովոր ենք տեսնել: Նա հիմա պարզապես ֆունկցիոնալ լավագույն վիճակում չէ»,- Սարիի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Սարի. «Ռոնալդուին ու տղաներին պակասում է սրությունը հարձակման գծում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով է տոնել «Յուվենտուսի» դեմ մրցավեճում խփած գոլը

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Պիռլո. «Ռոնալդուին դեռևս ստանդարտների իրացման մարտահրավեր չեմ նետել»

Globe Soccer Awards. Տարվա լավագույն ֆուտբոլիստի 8 հավակնորդները

Պիռլոյի խորհուրդը Ռոնալդուին

Ռոնալդուի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը շարք է վերադարձել

«Անկեղծորեն հուսով եմ՝ Ռոնալդուն կգերազանցի իմ ռեկորդը»․ Համաշխարհային ռեկորդակիր Ալի Դաեի

Մարկիզիոն խնդրել է Պոգբային վերադառնալ «Յուվենտուս»

Ակումբային մարզաշապիկները՝ ազգային գույներով. B/R Football-ի անդրադարձը (ֆոտոշարք)

Բենդտների բացահայտումը՝ «Յուվենտուսի» մասին. «10-12 հոգի ծխում էին լոգարանում»

Ռոնալդուի կարիերայի՝ մեկ մրցակցի դեմ վատագույն շարքը թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակով

Ալաբան արդեն ձմռանը կարող է հեռանալ «Բավարիայից»

Աղբյուր. Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Յունայթեդ»