-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության
24-րդ տուրի հանդիպումներով սկսվեց առաջնության 4-րդ շրջանը: «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած անչափ կարևոր հաղթանակի շնորհիվ «Շիրակը» ոսկե մեդալներին տիրելու լուրջ հայտ ներկայացրեց: «Ալաշկերտն» ու «Նոան» էլ հերթական 3 միավորը վաստակելով, միացան չեմպիոնական մրցավազքին՝ էլ ավելի բորբոքելով պայքարն առաջնության վերջնագծում:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, պարտվեցին մեկում: Առաջնությունում անցկացված 109 հանդիպումներից 51-ում հաղթել են դաշտի տերերը, 32-ում՝ հյուրերը, 26 խաղում գրանցվել է ոչ-ոքի:
4 խաղում խփվեց 8 գոլ, որոնց հեղինակները լեգեոնականներն էին: Առաջնությունում անցկացված 109 հանդիպումներում խփվել է 296 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,71 գոլ):
Լավագույն վեցյակի մրցաշարում կայացած 18 խաղերից 7-ում հաղթել են դաշտի տերերը, 4-ն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 7-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ 42 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,33 գնդակ:
2․ «Արարատ-Արմենիայի» անպարտելի 9 խաղերի շարքն ընդհատվեց: Չեմպիոնը 2020թ. անցկացրած պաշտոնական մրցումներում առաջին պարտությունը կրեց: Վերջին անգամ Վարդան Մինասյանի սաները խաղադաշտից պարտված էին հեռացել անցյալ տարվա նոյեմբերի 23-ին Վանաձորում «Լոռիի» հետ կայացած խաղում (0-2):
3․ «Շիրակը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ընթացիկ առաջնությունում Գյումրիում 2-րդ անգամ պարտության մատնելով «Արարատ-Արմենիային»: Հետաքրքիր է, որ երկու խաղերում էլ շիրակցիներին հաղթանակ է պարգևել Մորի Կոնեի խփած միակ գոլը: Վերջին 6 հանդիպումներում «Շիրակը» 14 միավոր է վաստակել՝ մնալով անպարտելի:
Վարդան Բիչախչյանը Վարդան Մինասյանի հետ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում դիմակայությունում 3-րդ հաղթանակը տոնեց: Մինասյանին առայժմ 2 անգամ է հաջողվել «Արարատ-Արմենիայի» իր սաների հետ հաղթել «Շիրակին», 2 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
4․ «Նոան» «Լոռիի» հետ անցկացրած վերջին 3 հանդիպումներում 7 միավոր է վաստակել՝ տոնելով 2-րդ հաղթանակը: «Լոռին» լավագույն վեցյակի մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց: Վերջին 6 խաղերում վանաձորցիներին չի հաջողվում վայելել հաղթանակի բերկրանքը:
Վադիմ Բորեց․ «Հենց նման բարդ խաղերում է բնավորություն ձևավորվում» (տեսանյութ)
5․ «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ անընդմեջ պարտության մատնեց «Արարատին»՝ 10 հոգով կամային հաղթանակ տոնելով: Հետաքրքիր է, որ մայիսի 31-ին կայացած խաղում էլ «Ալաշկերտը» կրկին 10 հոգով էր առավելության հասել արարատցիների նկատմամբ (խաղադաշտից հեռացվել էր Վահագն Հայրապետյանը), իսկ գոլերի հեղինակ էին դարձել Ալեքսանդր Գլիշիչն ու Ռիստո Միտրևսկին, որոնք «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեցին նաև 24-րդ տուրում:
Ընթացիկ առաջնությունում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին», որի հետ անցկացրած վերջին 5 հանդիպումներում ընդամենը 2 միավոր է վաստակել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո