Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը դարձավ Կամո Հովհաննիսյանի թիմակիցը - VNews
Բաժիններ

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը դարձավ Կամո Հովհաննիսյանի թիմակիցը

Բրազիլացի հարձակվող Վագներ Լավը հայտնել է իր՝ ղազախական «Կայրաթ» տեղափոխության մասին:

«Շատ ուրախ եմ նոր մարտահրավերի կապակցությամբ»,- գրել է Վագներ Լավն ինստագրամյան իր էջում:

Բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակ ուներ, ուստի ղազախական ակումբին բաժին է հասել անվճար: Ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանները չեն հստակեցվում:

35-ամյա հարձակվողը մի քանի շաբաթ առաջ խզել էր պայմանագիրը բրազիլական «Կորինտիանսի» հետ: Խոսակցություններ էին տարածվել նրա՝ Մոսկվայի ԲԿՄԱ վերադառնալու հնարավորության վերաբերյալ, սակայն տեղափոխությունն այդպես էլ չի կայացել:

Վագներ Լավն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Պալմեյրասում», ԲԿՄԱ-ում, «Ֆլամենգոյում», «Շանդուն Լունենում», «Կորինտիանսում», «Մոնակոյում», «Ալանյասփորում» ու «Բեշիքտաշում»: Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 20 խաղ և խփել 4 գոլ: Դարձել է Ռուսաստանի ու Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը:

Հիշեցնենք, որ «Կայրաթի» գույներն է պաշտպանում նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Գեղամ Ղադիմյանը Բելառուսի առաջնության ռեկորդ է սահմանել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գործակալ. «Իսկոն ցանկանում է փորձել իրեն այլ առաջնությունում»

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

Կուման․ «Չեմ պատկերացնում Մեսիին այլ ակումբում»

Կանավարոյի որդին տեղափոխվել է «Լացիո»

Հալանդի հայրը պատմել է որդու ծրագրերի մասին

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Աղբյուր. «Ման Սիթի» ձմռանը առաջարկ կկատարի Մեսիի համար

Սամուել Էտո՛օն մոտ է իսպանական ակումբում կարիերան վերսկսելուն

Աղբյուր. ՊՍԺ-ն Ռամոսին ձեռք բերելու մտադրություն չունի

Պեդրին շնորհակալություն է հայտնել «Ռեալին» իրենից հրաժարվելու համար

Մարկիզիոն խնդրել է Պոգբային վերադառնալ «Յուվենտուս»

«Ռեալը» թույլ կտա Ռամոսին հեռանալ, եթե լավ առաջարկ լինի

«Բարսելոնայից» ձմռանը կարող է հեռանալ 6 ֆուտբոլիստ