Ինչպես է Կապելոն ցանկացել հրաժարվել երիտասարդ Մարսելոյի ծառայություններից - VNews
Բաժիններ

Ինչպես է Կապելոն ցանկացել հրաժարվել երիտասարդ Մարսելոյի ծառայություններից

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը կիսվել է իր հիշողություններով, թե ինչպես է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն 2007 թվականին վերաբերվել պաշտպան Մարսելոյին:

««Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնում իմ առաջին տարում ձախ պաշտպանը Ռոբերտո Կառլոսն էր, որը, իմ կարծիքով, լավագույնն է այդ դիրքում ֆուտբոլի պատմության մեջ: Սակայն ես գիտեի, որ մեզ հարկավոր է պայմանագիր կնքել երիտասարդ ֆուտբոլիստի հետ՝ նրան փոխարինելու համար:

Ճանաչելով Ռոբերտոյին որպես նախկին թիմակցի և հասկանալով, որ նրա պայմանագրի ժամկետը շուտով ավարտվելու է՝ հասկանալի դարձավ, որ Կառլոսը չի խաղում այնպես, ինչպես նախկինում, ու մենք պետք է փոխարինեինք նրան:

Մարսելոն 18 տարեկան էր, նրան ոչ ոք  չգիտեր, և Կապելոն ցանկանում էր հրաժարվել նրանից: Սակայն ես չհամաձայնվեցի Կապելոյի հետ, քանի որ ուզում էի, որ Մարսելոն մարզվեր Ռոբերտո Կառլոսի կողքին: Ֆուտբոլիստը, որը մարզվում է համաշխարհային մակարդակի այնպիսի աստղի հետ, ինչպիսին Ռոբերտո Կառոլսն է, կարող է հետևել նրա կյանքին ու լսել յուրաքանչյուր խորհուրդը, իսկ դա շատ ավելի արժեքավոր է, քան վարձավճարով այլ ակումբում անցկացրած 10-15 հանդիպումը»,- Միյատովիչի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Մարսելոն 507 անգամ է խաղադաշտ դուրս եկել Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակրի մարզաշապիկով և նրա կազմում նվաճել 21 տիտղոս:

Ռամոս-Մարսելո. «Ռեալի» լեգենդար տանդեմը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

Զիդանն անդրադարձել է «Կադիսից» կրած պարտությանը

Ռամոսը ծնկի վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ

«Ռեալը» տնային խաղում զիջեց նորեկ «Կադիսին» (տեսանյութ)

Տեր Շտեգենը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

Առանց կիսապաշտպաններից մեկի․ «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին, ֆուտբոլիստը հայտնել է իր ցանկության մասին

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

Զիդան. «Ես եմ խնդրել, որ «Ռեալը» գնի նրան»

Ազարը չի մասնակցի «Կլասիկոյին»

Մայորալ. «Զիդանը ցանկանում էր, որ ես մնայի»

Ո՞վ է լինելու «Ռեալի» հաջորդ առաջատարը. Զիդանը երկընտրանքի առաջ է

Ազատ անկում. որքան է նվազել Ազարի տրանսֆերային արժեքը՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո

Ֆեդե Վալվերդեի տրանսֆերի հարցով «Ռեալի» պատասխանը «Բավարիային» շատ հստակ է եղել