«Երբեք չեք վաստակի այնքան, ինչքան մենք»․ Գենդուզին խաղի ժամանակ ծաղրել է մրցակցի ֆուտբոլիստներին - VNews
Բաժիններ

«Երբեք չեք վաստակի այնքան, ինչքան մենք»․ Գենդուզին խաղի ժամանակ ծաղրել է մրցակցի ֆուտբոլիստներին

«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Բրայթոնի» դեմ կայացած խաղի ժամանակ (1-2) անհարգալից վերաբերմունք է դրսևորել մրցակցի ֆուտբոլիստների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին, 21-ամյա խաղացողն ամբողջ հանդիպման ընթացքում ծաղրել է մրցակցի ֆուտբոլիստներին: Նա, մասնավորապես, ասել է, որ «Բրայթոնի» խաղացողներն «աղբ» են:

Գենդուզին նաև նշել է, որ «Բրայթոնի» ֆուտբոլիստները երբեք չեն ստանա այնքան աշխատավարձ, ինչքան վաստակում են «Արսենալի» խաղացողները: Անձամբ Գենդուզիի շաբաթական աշխատավարձը կազմում է շուրջ 40 հազար ֆունտ:

Նշվում է, որ ֆրանսիացու կողմից առաջին անգամ չէ նկատվում նման պահվածք, և «Արսենալում» մեծ ուշադրությամբ են վերաբերվելու խաղացողի նման քայլերին:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անհանգստացած է Գենդուզիի նման պահվածքի մասին տեղեկությամբ ու այդ առնչությամբ կապ է հաստատել «Արսենալի» ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի խնդիրը: Հայտնի է, որ Դեշամի համար շատ կարևոր է կարգապահությունը: Մասնագետը կշարունակի հետևել երիտասարդ ֆուտբոլիստի վարքագծին:

Գենդուզին դեղին քարտ է ստացել․․․ սարկազմի համար (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանն այնքան, ինչքան «Արսենալի» ամբողջ կազմը․ Հենրիխի տպավորիչ ցուցանիշներն Ա սերիա 20/21-ում

Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

ԵԼ. «Հոֆենհայմն» այն թիմերի թվում է, որոնք արդեն նվաճել են 1/16 եզրափակիչի ուղեգիր

«Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Արսենալն» ու «Հոֆենհայմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Արտետան քննադատել է Պեպեին՝ կարմիր քարտ ստանալու համար

«Լիդս Յունայթեդը» և «Արսենալը» չորոշեցին հաղթողին միմյանց միջև խաղում (տեսանյութ)

Սեբալյոսը հերքել է մարզման ժամանակ Դավիդ Լուիսի հետ վիճելու մասին տեղեկությունը

Տոնի Կրոսը՝ Օզիլի գրառման մասին. «Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»

«Բարսելոնան» ձմռանը կարող է համալրվել կենտրոնական պաշտպանով․ 3 թեկնածուներ կան

Կրոսը խիստ քննադատել է Օբամեյանգին, գաբոնցին էմոցիոնալ է արձագանքել

«Ասթոն Վիլան» «Էմիրեյթսում» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը (տեսանյութ)

Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն

ԵԼ. Յազիջիի հեթ-տրիկն ընդհատեց «Միլանի» անպարտելիության շարքը, «Արսենալը» հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Բեյլը փոխարինման մտավ և 3 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)

«Արսենալն» «Օլդ Թրաֆորդում» առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր