Յոան Գուֆրանը՝ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Յոան Գուֆրանը՝ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում գրավելով «Գանձասար-Կապանի» դարպասը, ֆրանսիացի հարձակվող Յոան Գուֆրանը ոչ միայն բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում», այլև դարձավ պաշտոնական մրցումներում չեմպիոնի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա աչքի ընկավ 34 տարեկան 30 օրականում:

Գուֆրանը գերազանցեց Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը, որն իր վերջին գոլը թիմի կազմում խփել է 33 տարեկան 197 օրականում՝ աչքի ընկնելով անցյալ տարվա նոյեմբերի 27-ին «Սևանի» հետ կայացած VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում: Խորհրդանշական է, որ Գուֆրանն իր առաջին գոլը խփեց գավաթի ընթացիկ խաղարկության ամենատարեց մասնակցի՝ Գևորգ Կասպարովի դարպասը, որը մեկ ամիս անց նշելու է իր 40-ամյակը:

Յոան Գուֆրանն «Արարատ-Արմենիային» է միացել առաջնության գարնանային հատվածում: Չեմպիոնի կազմում նա նորամուտը նշել է «Արարատի» հետ մարտի 2-ին կայացած խաղում՝ 64–րդ րոպեին փոխարինելով Ֆուրջել Նարսինգին: Փորձառու ֆուտբոլիստից պաշտոնական 11 խաղ պահանջվեց գոլերի հաշիվը բացելու համար: Ընդ որում Գուֆրանը միայն մեկ խաղում՝ «Ալաշկերտի» հետ առաջնության 21-րդ տուրում է մեկնարկից մինչև խաղավերջ մնացել խաղադաշտում:

VNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիքը Ամսաթիվն ու մրցակիցը
1. Յոան Գուֆրան 34 տ. 30 օր. 24.06.2020 1/2 եզր. «Գանձասար-Կապան»՝ 2-0
2. Անտոն Կոբյալկո 33 տ. 197 օր. 27.11.2019 1/4 եզր. «Սևան»՝ 11-2
3. Ֆուրջել Նարսինգ 31 տ. 360 օր. 07.03.2020  «Շիրակ»՝ 1-0
4. Հրայր Մկոյան 31 տ. 336 օր. 04.08.2018  «Լոռի»՝ 2-0
5. Դմիտրի Գուզ 31 տ. 163 օր. 25.10.2019  «Նոա»՝ 3-1
6. Վլադիմիր Խոզին 29 տ. 297 օր. 26.04.2019  «Արարատ»՝ 6-2
7. Իվայլո Դիմիտրով 29 տ. 243 օր. 24.11.2018  «Արցախ»՝ 3-1
8. Ջիովանի Մարտինես Կորտես 29 տ. 242 օր. 06.03.2019  «Փյունիկ»՝ 3-0
9. Գեորգի Պաշով 29 տ. 42 օր. 15.04.2019 «Բանանց»՝  1-1
10. Չարլզ Պերալտա 28 տ. 165 օր. 07.11.2018  1/4 եզր. «Գանձասար-Կապան»՝ 1-0

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում

Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Ինչի՞ մասին է «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմը. Պատմում են հեղինակները և «Արարատ-Արմենիայի» անձնակազմը (տեսանյութ)

«Հոբելյանական» տուր Մանասյանի, Մկոյանի, Բադոյանի, Մանուչարյանի և Բիչախչյանի համար

«Արարատ-Արմենիան» պարտվում է «Լոռիին» և մնում 2-րդ հորիզոնականում, «Նոան» ուժեղ էր «Ալաշկերտից» (տեսանյութ)

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ