Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել - VNews
Բաժիններ

Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան պատվավոր մրցանակի խաղարկության եզրափակչի մասնակիցները: «Նոան» և «Արարատ-Արմենիան» իրենց պատմության մեջ առաջին անգամ հուլիսի 10-ին կայանալիք վճռորոշ խաղում կվիճարկեն VBet Հայաստանի գավաթը:

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 18 հանդիպումներից 8-ում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, 9-ում հաղթել են հյուրերը, մեկն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Վարդան Մինասյան․ «Մի քիչ հոգեբանական խնդիրներ կան․ հուսով եմ՝ այսօրվա հաղթանակից հետո փոփոխություն կլինի» (տեսանյութ)

2 խաղում խփվեց 5 գոլ: Կայացած 18 հանդիպումներում արդեն գրանցվել է 59 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,27 գոլ):

2․ «Նոան» գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 4-րդ անընդմեջ խաղում էլ հաղթանակ տոնեց՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում կրկին պարտության մատնելով «Ուրարտուին»: Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Նոան» առաջին գոլը բաց թողեց: Մինչ այդ թիմի դարպասը 292 րոպե շարունակ անառիկ էր մնացել:

3․ «Արարատ-Արմենիան» էլ գավաթի ընթացիկ խաղարկությունում 4-րդ հաղթանակը տոնեց՝ 19 գնդակով հանդիսանալով մրցաշարի ամենաարդյունավետ թիմը: «Արարատ-Արմենիան» գավաթի մրցաշարերում արդեն 10 խաղ անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունը գավաթի մրցաշարում «Արարատ-Արմենիան» կրել է 2017թ. հոկտեմբերի 11-ին՝ 0-4 հաշվով զիջելով «Գանձասար-Կապանին»: Նշենք, որ այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս Առաջին խմբում «Ավան Ակադեմիա» անվամբ:

Յոան Գուֆրանը՝ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիան» գավաթի մրցաշարում պայքարից դուրս մղեց «Գանձասար-Կապանին»: Գանձասարցիների հետ գավաթային դիմակայությունում «Արարատ-Արմենիան» 3-րդ հաղթանակը տոնեց:

4․ «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին զիջելով «Նոային»: Իսկ մինչ այդ «Ուրարտուն» գավաթի մրցաշարում 5 խաղ անպարտելի էր:

4-րդ տարին անընդմեջ «Ուրարտուին» չհաջողվեց հաղթահարել գավաթի կիսաեզրափակիչ փուլի արգելքը: Գավաթի վերջին 7 խաղարկություններում «Ուրարտուն» մշտապես հանդես է եկել կիսաեզրափակչում և միայն մեկ անգամ՝ 2015/16թթ. է հաջողվել մտնել եզրափակիչ: Ի դեպ, հենց այդ մրցաշարում էլ «Ուրարտուն» առայժմ վերջին անգամ դարձել է ՀՀ գավաթակիր՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Տապանը՝ լեռան վրա. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Արամ Բարեղամյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում

«Ուրարտուն» և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը