Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

101853600 766306890572804 4459030236343828480 o - Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:37

-

-

Գլխավոր լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության

«ԱՐԱՐԱՏ» «ՇԻՐԱԿ»  

27 հունիսի, ժ.19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

89 խաղ, «Արարատը» հաղթել է 22 անգամ, «Շիրակը»՝ 42, գրանցվել է 25 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 94-133

1-ին շրջան. 09.08.2019 «Արարատ» 2-1 «Շիրակ»
Գոլերը՝ 0-1՝ Մուսա Փոլ Բակայոկո 56՛, 1-1՝ Դենիս Դեդեչկո 58՛, 2-1՝ Ալեքսանդր Կոզլով 88՛

2-րդ շրջան. 19.10.2019 «Շիրակ» 2-1 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Մորի Կոնե 23՛, 1-1՝ Վելսեն Ջունիոր 55՛,  2-1՝ Արամ Մուրադյան 88՛
90-րդ րոպեին Մորի Կոնեն չիրացրեց 11մ հարվածը (Սերգեյ Ռևյակինը հետ մղեց գնդակը)

3-րդ շրջան. 04.06.2020 «Շիրակ» 2-0 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Սոլոմոն Իմե Ուդո 55՛, 2-0՝ Մորի Կոնե 82՛

«Արարատ»՝ 6-րդ տեղ (33 միավոր), «Շիրակ»՝ 2-րդ տեղ (42 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Ուժեղագույն վեցյակի մրցաշարի մասնակիցներից «Արարատը» բոլորից անհաջող է հանդես գալիս առաջնության վճռորոշ փուլում՝ 6 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր: Նախորդ տուրում արարատցիները 1-3 հաշվով պարտվեցին արդեն 16-րդ րոպեից խաղադաշտում 10 հոգով մնացած «Ալաշկերտին»: Ընդ որում «Արարատն» առաջինն էր բացել հաշիվը:

04.06.2020 Shirak 2 0 Ararat 2 960x640 - Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

2․ Իսկ ահա «Շիրակը» վերելքով է անցկացնում առաջնության 2-րդ փուլի վճռորոշ հանդիպումները՝ 6 խաղում իր օգտին գրանցելով 14 միավոր, ինչը լավագույն արդյունքն է վեցյակի թիմերի մեջ: Նախորդ տուրում «Շիրակն» անչափ կարևոր հաղթանակ տոնեց չեմպիոնի նկատմամբ, որի շնորհիվ «Արարատ-Արմենիայից» միավորների տարբերությունը հասցրեց 3-ի:

3․ Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներն էլ ավարտվել են դաշտի տերերի հաղթանակով, որոնցից 2-ում հաջողությունն ուղեկցել է «Շիրակին»: «Արարատի» նկատմամբ վերջին հաղթանակը Երևանում «Շիրակը» տոնել է անցյալ տարվա մարտի 3-ին (2-0):

04.06.2020 Shirak 2 0 Ararat 14 960x640 - Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

4․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Շիրակի» ներկայիս կազմից ամենատարեցն ու ամենափորձառուն՝ 33-ամյա Հրայր Մկոյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: 2007-2008թթ. նա կրել է նաև «Արարատի» մարզաշապիկը՝ թիմի կազմում մասնակցելով առաջնության 47 խաղի:

5․ Եթե առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեին հաջողվի գրավել «Արարատի» դարպասը, ապա ոչ միայն ընթացիկ մրցաշրջանում 20-րդ գոլը կխփի, այլև արդյունավետ խաղերի շարքը կհասցնի 6-ի և կկրկնի թիմի նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի ռեկորդային ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան՝ 10 գոլ:

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 19 գոլ:

Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի արարատցի Հարունա Լուկմանը։ Նույն պատճառով այս խաղում էլ տեխնիկական գոտում չի կարող գտնվել Վալերի Հովհաննիսյանը, որը սովորաբար ղեկավարում է թիմի գործողությունները խաղադաշտում: Երկուսն էլ որակազրկված են մինչև հունիսի 29-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Վարդան Բիչախչյան. «Գիտենք մեր սխալները ու փորձելու ենք բացառել դրանք»

Էդգար Մալաքյան. «Պայքարելու ենք հաղթանակի համար»

«Ալաշկերտը» պարտվեց «Շերիֆին» նաև պատասխան խաղում

«Շերիֆ» – «Ալաշկերտ». Առաջին կեսից հետո

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Շերիֆի» դեմ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների ընթացքում կկիրառվի դոպինգ ստուգում

Ով է լինելու «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը «Շերիֆիի» դեմ խաղում

Բրազիլացի ֆուտբոլիստը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

Արթուր Ոսկանյանը՝ «Նորավանքի» ակադեմիայի տնօրեն

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նախկին թիմակիցը. «Արարատը» նորեկ ունի (լուսանկար)

VBET Պրեմիեր լիգայի նոր գնդակը (լուսանկար)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր տարբերանշանը. ինչ է այն խորհրդանշում

ԲԿՄԱ-ն նոր լոգոյով է մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգային (լուսանկար)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Նոան» պայմանագիր է կնքել հայ դարպասապահի հետ

«Լոռիի» և «Փյունիկի» նախկին կիսապաշտպանը համալրեց «Նորավանքի» կազմը