Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ - Page 2 of 4 - VNews
Բաժիններ

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

101853600 766306890572804 4459030236343828480 o - Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:16

-

-

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՆՈԱ»  

28 հունիսի, ժ.17:30, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

7 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 3 անգամ, «Նոան»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-4

1-ին շրջան. 29.09.2019 «Նոա» 1-2 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 1-0՝ Կիրիլ Բոռ 43՛, 1-1՝ Վահագն Հայրապետյան 68՛, 1-2՝ Գեղամ Ղադիմյան 90+1՛

2-րդ շրջան. 24.05.2020 «Ալաշկերտ» 0-1 «Նոա»
Գոլը՝ Մաքսիմ Մայրովիչ 74՛

3-րդ շրջան. 04.06.2020 «Նոա» 1-0 «Ալաշկերտ»
Գոլը՝ Վլադիմիր Ազարով 89՛

«Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (40 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (39 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Նախորդ տուրում 10 ֆուտբոլիստներով կամային հաղթանակ տոնելով «Արարատի» նկատմամբ, «Ալաշկերտը» շարունակում է պայքարը չեմպիոնի տիտղոսի համար: Դա լավագույն վեցյակի մրցաշարում «Ալաշկերտի» 3-րդ հաղթանակն էր, որից երկուսը գրանցվել է արարատցիների հետ մրցավեճում: Առաջնության 2-րդ փուլում ալաշկերտցիները թանկարժեք միավորներ կորցրին՝ կրելով 3 պարտություն:

24.05.2020 Alashkert 0 1 NOAH 6 960x640 - Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

2․ «Նոան» վատ հանդես չի գալիս լավագույն վեցյակի մրցաշարում: Իգոր Պիկուշչակի սաները 6 խաղում 9 միավոր են վաստակել՝ միակ պարտությունը կրելով «Շիրակից»: Ի տարբերություն «Ալաշկերտի», «Նոան» հանդիպմանը նախապատրաստվելու համար ընդամենը 3 օր է ունեցել, քանի որ մինչ այդ ՀՀ գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղ էր անցկացրել «Ուրարտուի» հետ, որին կրկին հաղթելով, թիմի պատմության մեջ առաջին անգամ մտել է եզրափակիչ:

3․ Մինչև ընթացիկ մրցաշրջանը, «Նոային» ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթել «Ալաշկերտին»: Եվ ահա ալաշկերտցիների հետ անցկացրած առաջնության վերջին 2 խաղերում էլ Իգոր Պիկուշչակի սաները պարտության մատնեցին մրցակցին՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Իսկ մինչ այդ ալաշկերտցիների հետ անցկացրած 5 հանդիպումներում «Նոան» ընդամենը 2 միավոր էր վաստակել, ընդ որում միայն 4-րդ խաղում էր վերջապես գրավել մրցակցի դարպասը:

24.05.2020 Alashkert 0 1 NOAH 5 960x640 - Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

4․ Առաջնության 2-րդ փուլում կրկին սկսել են արդյունավետ գործել «Ալաշկերտի» ռմբարկուները: Ալեքսանդր Գլիշիչը 4 գոլ խփելով, գոլերի թիվը հասցրել է 9-ի: Ընդ որում նախորդ տուրում նա մեծ ներդրում ունեցավ «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակում՝ դառնալով դուբլի հեղինակ: Ալաշկերտցիներից ամենաարդյունավետը 10 գոլի հեղինակ դարձած Գուստավո Մարմենտինին է, որն առաջնության երկրորդ փուլում 2 գոլ է խփել:

5․ «Նոայի» կազմում 9 գնդակով լավագույնը Մաքսիմ Մայրովիչն է, որն ուժեղագույն վեցյակի մրցաշարում դեռ աչքի չի ընկել խփած գոլով: Փոխարենն առաջնության 2-րդ փուլում արդյունավետ խաղ է ցուցադրում Վլադիմիր Ազարովը, որն աչքի է ընկել 2 անգամ: Նրա հաշվին 6 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան՝ 3 գոլ:

Երկու թիմերն էլ կազմի լուրջ կորուստներ կունենան իրենց համար չափազանց կարևոր այս խաղում: «Ալաշկերտի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Տիագո Կոելյոն և 5-րդ դեղին քարտին արժանացած Արտակ Գրիգորյանն ու Ալեքսանդր Գլիշիչը:

«Նոայից» կբացակայեն գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում խաղադաշտից հեռացված Յուրի Գարեգինյանը և 5-րդ անգամ դեղին քարտ ստացած դարպասապահ Վալերիո Վիմերկատին ու Սոսլան Կագերմազովը: Ի դեպ, նրանք զգուշացվել էին Դմիտրի Լավրիշչևի խփած գոլը տոնելու նպատակով պահեստայինների նստարանից խաղադաշտ մտնելու համար: Վիմերկատին ընդհանրապես չէր մասնակցել գավաթային հանդիպմանը, իսկ Կագերմազովը վնասվածքի պատճառով արդեն փոխարինվել էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Ռիկարդո Գոմե՞ս, թե Ժոզե Էմբալո. Կոնֆերենցիաների լիգայի ինստագրամյան էջի հարցումը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» շարունակում է առանց հաղթանակի շարքը

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1-2. VNews-ի ֆոտոշարքը խաղից