Հայտնի է Բունդեսլիգա 2019/20-ի լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Հայտնի է Բունդեսլիգա 2019/20-ի լավագույն ֆուտբոլիստը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի 2019/20թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է մրցաշարի թվիթերյան պաշտոնական էջը:

Լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 խաղում դարձել է 33 գոլի հեղինակ (4-ը՝ 11-մետրանոց հարվածներով) և մեծ առավելությամբ գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը: Բացի այդ, նա առաջատար է նաև «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» վաղաժամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան թիմը վերջին՝ 34-րդ տուրում հյուրընկալվելու է «Վոլֆսբուրգին»: Մրցավեճը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 27-ին:

Լևանդովսկին 2014 թվականին ազատ գործակալի կարգավիճակով Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բավարիա»: Խաղացողի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Լևանդովսկին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց պարզ է, որ նա Մեսիի մակարդակի չէ»

Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«ՖԻՖԱ-ն դիտարկում է «Ոսկե գնդակը» այս տարի հանձնելու հարցը». Ռումինեգե

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

«Բավարիան» ներկայացրեց պահեստային մարզաշապիկները (լուսանկարներ)

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»