Մորի Կոնեն՝ «Շիրակում» արդյունավետ խաղերի ռեկորդային շարքի հեղինակ - VNews
Բաժիններ

Մորի Կոնեն՝ «Շիրակում» արդյունավետ խաղերի ռեկորդային շարքի հեղինակ

Առաջնության 25-րդ տուրում «Շիրակի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն շարունակեց արդյունավետ խաղերի շարքը՝ 6-րդ խաղում էլ խաղադաշտից չհեռանալով առանց գոլի: Եթե նախորդ 5 հանդիպումներում Կոնեն մեկական գոլ էր խփել, ապա «Արարատի» հետ մրցավեճում դարձավ դուբլի հեղինակ:

Այսպիսով, Կոնեն 6 անընդմեջ խաղում 7 գոլ խփեց, ինչը ռեկորդային է «Շիրակում» հանդես եկած ֆուտբոլիստների համար: Կոնեն գերազանցեց «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի ցուցանիշը, որը 2012/13թթ. առաջնությունում ևս 6 խաղ շարունակ դաշտից չէր հեռացել առանց գոլի, սակայն ընդհանուր առմամբ 6 գնդակ էր խփել:

Ֆոֆանա Բեկո

ՀՀ առաջնություններում արդյունավետ խաղերի տպավորիչ ռեկորդի հեղինակը Նշան Էրզրումյանն է, որը 2006թ. անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ խփելով 18 գնդակ: Նրա արդյունավետ խաղերի շարքը սկսվել էր «Կիլիկիայում»՝ մայիսի 25-ին «Գանձասարի» հետ կայացած խաղում, որում 2 գոլի հեղինակ էր դարձել: Հաջորդ տուրում նա մեկ գոլ խփեց «Ուլիսին»: Բաց թողնելով հաջորդ տուրի հանդիպումը, Նշանը մեկական անգամ գրավեց «Արարատի» և «Փյունիկի»  դարպասները:

Դրանից հետո մինչև 2-րդ շրջանի ավարտը կայացած 4 խաղերին Էրզրումյանը չմասնակցեց: Հաջորդ անգամ նա արդեն խաղադաշտ դուրս եկավ «Արարատի» մարզաշապիկով, որի կազմում անցկացրած 7 անընդմեջ հանդիպումներում խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ խփելով ևս 11 գնդակ: Հետաքրքիր է, որ Էրզրումյանի արդյունավետ խաղերի շարքն ընդհատվեց իր նախկին թիմի՝ «Կիլիկիայի» հետ սեպտեմբերի 29-ին կայացած խաղում:

Մեկ այլ տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել Արա Հակոբյանը 2003թ. «Բանանցի» կազմում: Ի տարբերություն Էրզրումյանի, Արան առանց ոչ մի խաղ բաց թողնելու անցկացրած 11 անընդմեջ հանդիպումներում դարձել է գոլի հեղինակ՝ ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Նրա արդյունավետ խաղերի շարքն ընդհատվեց սեպտեմբերի 19-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում, որում «Բանանցը» պարտվեց 0-2 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղից հետո «Շիրակի», «Արաքսի», «Կոտայքի» և «Լեռնագործի» հետ հաջորդ 4 հանդիպումներում Արան դարձավ 3 հեթ-տրիկի և մեկ պոկերի հեղինակ:

Արա Հակոբյան (լուսանկարը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայության)

2003թ. առաջնությունում Արա Հակոբյանն աչքի ընկավ աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ 24 խաղում խփելով 45 գնդակ:

Արդյունավետ խաղերի առաջին շարքը գրանցվել է 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում, որոնց հեղինակներն էին 8-ական խաղ առանց գոլի խաղադաշտից չհեռացած Մհեր Չոփուրյանն ու Կարեն Միքայելյանը: 1994թ. նրանց ցուցանիշը գերազանցեց Արսեն Ավետիսյանը: Նա աչքի ընկավ 1994թ. առաջնության ավարտական 8 խաղերում, ինչպես նաև հաջորդ առաջնության մեկնարկային տուրում: Այնպես որ եղել են դեպքեր, երբ արդյունավետ խաղերի շարքը շարունակվել է նաև հաջորդ մրցաշրջանի մեկնարկում:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք Բարձրագույն խմբում անընդմեջ անցկացրած 6 և ավելի հանդիպումներում դաշտից չեն հեռացել առանց գոլի՝ նշելով այդ խաղերում խփած գնդակների ընդհանուր քանակը:

Ֆուտբոլիստներ Ակումբ Խաղ Գոլ Մրցաշրջան
1. Նշան Էրզրումյան «Կիլիկիա», «Արարատ» 12 18 2006
2. Արա Հակոբյան «Բանանց» 11 24 2003
3. Արա Հակոբյան «Դվին» 9 16 1998
4. Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 9 15 1994-1995
5. Արսեն Ավետիսյան «Փյունիկ» 8 13 1996/97
6. Մհեր Չոփուրյան «Շենգավիթ» 8 9 1992
7. Զավեն Բադոյան «Փյունիկ», «Բանանց» 8 9 2014/15-2015/16
8. Կարեն Միքայելյան «Բանանց» 8 8 1992
9. Հովհաննես Թումբարյան «Ցեմենտ» 7 12 1995-1995/96
10. Արամ Հակոբյան «Բանանց» 7 8 2003
11. Արմեն Շահգելդյան «Միկա» 7 7 2006
12. Աշոտ Բարսեղյան «Բանանց» 6 15 1993
13. Աշոտ Բարսեղյան «Բանանց» 6 14 1992
14. Վարդան Մուրադյան «Քասախ» 6 13 1992
15. Վահե Յաղմուրյան «Արարատ» 6 11 1992
16. Արման Քարամյան «Փյունիկ» 6 11 2001
17. Արամ Հակոբյան «Սպարտակ» 6 9 2001-2002
18. Էդգար Մանուչարյան «Փյունիկ» 6 9 2004
19. Ալբերտ Թադևոսյան «Փյունիկ» 6 9 2009-2010
20. Արա Ադամյան «Արագած», «Շիրակ» 6 8 1995/96
21. Էդուարդո դոս Սանթոս «Բանանց» 6 8 2010
22. Արսեն Բալաբեկյան «Բանանց» 6 7 2007
23. Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 6 7 2015/16
24. Մորի Կոնե «Շիրակ» 6 7 2019/20
25. Սամվել Կոստանդյան «Բանանց» 6 6 1993
26. Ֆոֆանա Բեկո «Շիրակ» 6 6 2012/13
27. Անտոն Կոբյալկո «Արարատ-Արմենիա» 6 6 2018/19

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ

Տապանը՝ լեռան վրա. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Վերջին մարզային դերբին. «Շիրակ» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում