-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
25-րդ տուրի հանդիպումներից հետո ոսկե մեդալների համար պայքարը հասավ գագաթնակետին: Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ չեմպիոնական մրցավազքում «Շիրակին» և «Արարատ-Արմենիային» միացավ «Նոան», իսկ «Ալաշկերտն» ու «Լոռին» կպայքարեն մրցանակային մյուս տեղերի և Եվրոպա լիգայի ուղեգրերի համար:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, պարտվեցին մեկում: Առաջնությունում անցկացված 113 հանդիպումներից 52-ում հաղթել են դաշտի տերերը, 35-ում՝ հյուրերը, 26 խաղում գրանցվել է ոչ-ոքի:
4 խաղում խփվեց 10 գոլ, որոնցից 4-ի հեղինակները հայ ֆուտբոլիստներն էին: Առաջնությունում անցկացված 113 հանդիպումներում խփվել է 306 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,7 գոլ):
Վադիմ Բորեց․ «Պետք է այսպիսի տրամադրվածությամբ մոտենանք վճռորոշ խաղերին» (տեսանյութ)
Լավագույն վեցյակի մրցաշարում կայացած 21 խաղերից 8-ում հաղթել են դաշտի տերերը, 6-ն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 7-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ 51 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,42 գնդակ:
2․ «Շիրակը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և ընթացիկ առաջնությունում առաջին անգամ ստանձնեց առաջատարի դերը: Առաջնության 2-րդ փուլում շիրակցիները պարզապես գերազանց են հանդես գալիս՝ 7 խաղում վաստակելով 17 միավոր, ինչը լավագույն արդյունքն է ուժեղագույն վեցյակի մրցաշարում:
«Շիրակն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց: Մինչ այդ գյումրեցիները 4-1 հաշվով առավելության էին հասել «Երևանի» նկատմամբ և 3 անպատասխան գնդակ էին խփել «Նոայի» դարպասը:
3․ «Արարատ-Արմենիան», որ մինչև նախորդ տուրի հանդիպումն այս տարի անպարտելի էր, 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Չեմպիոնը վերջին 3 խաղերում ընդամենը մեկ միավոր է վաստակել: Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիային» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
Ճիշտ է, չեմպիոնին վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում գրավել «Լոռիի» դարպասը, ընդ որում Գուֆրանի հարվածից հետո գնդակը սեփական դարպասը շեղեց «Լոռիի» լեգեոնական Ալեքսիս Ջիմի-Բենդը: Դրա համար «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից 289 րոպե պահանջվեց: Մինչ այդ վերջին անգամ չեմպիոնը «Լոռիի» դարպասը գրավել էր մրցակիցների միջև նախորդ առաջնության 4-րդ շրջանում կայացած խաղի 84-րդ րոպեին: Աչքի էր ընկել Անտոն Կոբյալկոն:
Չեմպիոնը Բարձրագույն խմբում 50-րդ գոլը բաց թողեց, որի հեղինակը «Լոռիի» ռմբարկու Ջոնել Դեսիրեն էր, որը 11մ հարվածով խոցեց Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը:
«Շիրակի» 5-րդ հաղթանակը ԲԽ-ում վերջին 7 խաղում․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ» – «Շիրակ» մրցավեճից
4․ «Նոան» «Ալաշկերտի» նկատմամբ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկին միակ գոլը խփելով խաղավերջում: Հիշեցնենք, որ նախորդ խաղում 89-րդ րոպեին «Ալաշկերտի» դարպասը գրավել էր Վլադիմիր Ազարովը: Վերջին 3 հանդիպումներում Իգոր Պիկուշչակի սաները 7 միավոր վաստակեցին: Առաջնության 2-րդ փուլում միակ պարտությունը «Նոան» կրել է «Շիրակից» (0-2):
5․ «Լոռիին» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնել առաջնության 2-րդ փուլում: Մինչ այդ վանաձորցիները 6 խաղ շարունակ չէին հաղթել, իսկ նախորդ հաղթանակը տոնել էին մայիսի 23-ին՝ Գյումրիում 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո