Բարձրագույն խմբի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Մաքսիմ Շվագիրև («Նոա»)

Պաշտպաններ․ Ժիրայր Մարգարյան («Շիրակ»), Վլադիսլավ Կրյուչկով («Նոա»), Մֆինգի Մագեմա Գայ («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ․ Ուգոչուկվու Իվու («Լոռի»), Կիրիլ Բոր («Նոա»), Արման Ասլանյան («Շիրակ»), Ժոզեֆ Ադահ Օմա («Փյունիկ»)

Հարձակվողներ․ Միհրան Մանասյան, Ջոնել Դեսիրե (2-ն էլ՝ «Լոռի»), Մորի Կոնե («Շիրակ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Կիրիլ Բոր («Նոա»)

Լավագույն վեցյակի թիմերի մասնակցությամբ հանդիպումներից 2-ը թեժ և դրամատիկ վերջաբան ունեցան: «Լոռին» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում (2-1), իսկ «Նոան» կրկին վերջնամասում խփած գոլի շնորհիվ առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (1-0): Ընդ որում, հաղթական գոլերը խփած ֆուտբոլիստները՝ «Լոռիից» Միհրան Մանասյանն ու «Նոայից» Կիրիլ Բորը, այդ մրցավեճերում մտել էին փոխարինման: Այդուհանդերձ, Բորը մեր ընտրության մեջ հաղթեց չնչին առավելության շնորհիվ:

Նախ, Մանասյանը փոխարինման էր մտել 87-րդ րոպեին: Գործող չեմպիոնն այդ ժամանակ արդեն 10 հոգով էր և 1-1 հաշվի պայմաններում, սեղմված սեփական դարպասին, փորձում էր գոնե 1 միավորով հեռանալ Վանաձորից: Մանասյանի մուտքը փառահեղ ստացվեց: Իսկ Բորը փոխարինման մտավ այն ժամանակ, երբ իր թիմը շատ բարդ իրավիճակում էր: «Նոան» համարյա պահ չէր ստեղծել ամբողջ խաղի ընթացքում, իսկ «Ալաշկերտը», մինչ այդ ունենալով մի շարք հնարավորություններ, գնալով ավելի էր մեծացնում ճնշումը: «Նոայի»՝ ուժասպառ եղած ֆուտբոլիստները «րոպեն մեկ» հայտնվում էին խոտածածկին, հոգնածությունն ակնբախ էր: Իսկ Բորը 87-րդ րոպեին անձամբ վաստակեց տուգանայինի իրավունք ու հեռահար անհավանական հարվածով անասելի կարևոր 3 միավոր պարգևեց իր թիմին:

Գլխավոր լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Բարձրագույն խմբի 25-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական․ Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Չեմպիոնի հետ մրցախաղերում լավագույն արդյունքի հասավ, «Շիրակի» հետ դիմակայությունում էլ կրկին չպարտվեց

Ամենաերկար անպարտելի խաղերի շարքն էլ չօգնեց «Շիրակին» մրցանակակիր դառնալու

Դեու Դոսան հեռացավ «Վանից»