ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ» 

1 հուլիսի, ժ.19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

61խաղ, «Փյունիկը» հաղթել է 29 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 17,  գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 98-57

1-ին շրջան. 17.09.2019 «Գանձասար-Կապան» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Դենիս Մահմուդով 12՛, 0-2՝ Արաս Օզբիլիս 79՛, 1-2՝ Անդրանիկ Քոչարյան 82՛

2-րդ շրջան. 29.02.2020 «Փյունիկ» 2-0 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Արաս Օզբիլիս 33՛, 11մ,  2-0՝ Կառլեն Մկրտչյան 41՛

3-րդ շրջան. 13.06.2020 «Գանձասար-Կապան» 1-0 «Փյունիկ»
Գոլը՝ Աբդուլ Կարիմ Նիկիեմա 55՛

«Փյունիկ»՝ 8-րդ տեղ (32 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 9-րդ տեղ (28 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Այս հանդիպումով 7-9-րդ տեղերը վիճարկող թիմերն ավարտում են ընթացիկ մրցաշրջանը: Անկախ հանդիպման ելքից, «Փյունիկը» կզբաղեցնի 8-րդ հորիզոնականը, որը թիմի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է: Մինչ այդ փյունիկցիների համար ամենավատ արդյունքը եղել է 6-րդ տեղը զբաղեցնելը (1998, 2013/14թթ.):

«Գանձասար-Կապանի» համար էլ ընթացիկ մրցաշրջանն ամենաանհաջողն է թիմի պատմության մեջ: Գանձասարցիները կզբաղեցնեն 9-րդ հորիզոնականը: Մինչ այդ ամենավատ արդյունքը «Գանձասար-Կապանը» գրանցել էր 2014/15թթ. առաջնությունում՝ 8 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

2․ «Ուրարտուի» նկատմամբ տոնած հաղթանակով «Փյունիկն» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը: Հետաքրքիր է, որ մինչ այդ վերջին հաղթանակն առաջնությունում փյունիկցիները տոնել էին հենց «Գանձասար-Կապանի» նկատմամբ փետրվարի 29-ին կայացած խաղում: Ի դեպ, հենց այդ խաղում էր Ռոման Բերեզովսկին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում:

3․ «Գանձասար-Կապանն» առաջնության 2-րդ փուլի 3 հանդիպումներում 4 միավոր է վաստակել: Վերջին 5 խաղերում գանձասարցիները միայն մեկ հաղթանակ են տոնել՝ պարտության մատնելով հենց «Փյունիկին»:

4․ Առաջնության 2-րդ փուլում Ռոման Բերեզովսկին ավելի շատ խաղաժամանակ է տրամադրում ակումբի երիտասարդ սաներին: «Փյունիկի» կազմում նորամուտն են նշել Էրիկ Ազիզյանը, Արսեն Սարգսյանը, Նորայր Ղազարյանը, Սևակ Ասլանյանը և Դանիել Աղբալյանը: Առաջնությունում անցկացրած 20 հանդիպումներում «Փյունիկի» կազմում խաղադաշտ են դուրս եկել 37 ֆուտբոլիստներ:

5․ Եթե Գեղամ Հարությունյանին հաջողվի գրավել «Փյունիկի» դարպասը, ապա ոչ միայն կդառնա փյունիկցիների հետ դիմակայությունում գանձասարցիների լավագույն ռմբարկուն, այլև կնշի Բարձրագույն խմբում 50-րդ գոլի հոբելյանը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան, Ալեքս Քրիստիան Ջունիոր, Գեղամ Հարությունյան՝ 4ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում