Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի - VNews
Բաժիններ

Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի

Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 տուր: Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է ստանան իրենց պատասխանները: Մեծապես սրվել է չեմպիոնական պայքարը, քանի որ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» «ձեռնոց է նետել» «Շիրակը»: Հետապնդող թիմերն էլ շատ մոտ են գտնվում 2 առաջատարներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում VBet-ի սահմանած գործակիցները Հայաստանի չեմպիոն դառնալու հնարավորության վերաբերյալ: Հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել մեր նախորդ՝ հունիսի 2-ին ներկայացրած հրապարակումից հետո:

Շարունակվում է ֆավորիտ մնալ «Արարատ-Արմենիան», բայց նրա՝ երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դառնալու համար սահմանված գործակիցը նախկին 1,03-ի փոխարեն հիմա գնահատվում է 1,30 գործակցով: Այդ թիմը և «Շիրակն» ունեն 45-ական միավոր, բայց գյումրեցիները լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գործող չեմպիոնը մի քանի տուր առաջ բավականին առաջ էր պոկվել մրցակիցներից, սակայն լավագույն վեցյակի մրցաշարում անկայուն ելույթները թողել են իրենց հետքը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վերջին 7 հանդիպումներում տոնել է ընդամենը 2 հաղթանակ՝ գրանցելով նույնքան պարտություն և 3 ոչ-ոքի:

Փոխարենը հրաշալի ընթացք է հավաքել «Շիրակը»: Եթե Գյումրին ներկայացնող թիմի՝ չեմպիոնության հնարավորությունը հունիսի 2-ի դրությամբ ստացել էր ընդամենը 17,00 գործակիցը (ավելի քիչ էին գնահատվում միայն «Արարատի» շանսերը), ապա հիմա պատկերն այլ է: Վարդան Բիչախչյանի թիմի՝ չեմպիոն դառնալու համար սահմանվել է 2,90 գործակիցը: «Շիրակը» բոլորից լավ է հանդես գալիս ուժեղագույն վեցյակի մրցաշարում՝ անպարտելի մնալով արդեն 7 խաղ անընդմեջ (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Լավ մարզավիճակում է նաև «Նոան», որն ունի 42 միավոր ու եզրափակում է լավագույն եռյակը: «Նոայի»՝ չեմպիոն դառնալու հնարավորությունն այժմ ավելի հավանական է համարվում (10,00՝ 14,00-ի փոխարեն): Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմը դադարից հետո անցկացրած 8 հանդիպումներում տոնել է 4 հաղթանակ, ընդ որում՝ 3 դեպքում նվազագույն հաշվով առավելության հասել «Ալաշկերտի» նկատմամբ: «Նոան» գրանցել է ևս 3 ոչ-ոքի ու կրել միայն 1 պարտություն՝ Գյումրիում 0-2 հաշվով զիջելով «Շիրակին»:

Զգալիորեն նվազել են «Ալաշկերտի»՝ չեմպիոն դառնալու հնարավորությունները: Դրանք հունիսի 2-ի դրությամբ գրանցված 9,00-ի փոխարեն այժմ գնահատվում են 13,00 գործակցով: Այս թիմը նախորդ 8 մրցավեճում հասցրել է 5 պարտություն կրել: Բացի իր ամենաանցանկալի մրցակից դարձած «Նոայից», «Ալաշկերտը» միևնույն 1-2 հաշվով մեկական անգամ պարտվել է նաև «Արարատ-Արմենիային» ու «Շիրակին»: «Ալաշկերտն» այդ ընթացքում 2 անգամ հաղթել է «Արարատին», նաև առավելության հասել «Լոռիի» նկատմամբ: Պատահական չէ, որ թիմի գործողությունները տեխնիկական գոտուց վերջին 2 հանդիպումներում ղեկավարում էր ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ օրերս հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» ղեկը ստանձնել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:

Քանի որ առանց գլխավոր մարզչի մնացած և անհասկանալի իրավիճակում գտնվող «Արարատը» կորցրել է չեմպիոն դառնալու թեկուզ տեսական շանսերը, մնացել է անդրադառնալ միայն մեկ թիմի՝ «Լոռիին»: Վանաձորյան թիմի՝ Հայաստանի չեմպիոն հռչակվելու հնարավորությունը հունիսի սկզբի դրությամբ 3-րդ ամենահավանականն էր (12,00 գործակից), իսկ հիմա այն ստացել է 15,00 գործակիցը: «Լոռին» դադարից հետո անցկացրած հանդիպումներից 3-ում խաղերի ընթացքում հաշվի մեջ առջևում էր, բայց դրանցից և ոչ մեկում չհասավ վերջնական հաղթանակի: Արմեն Սանամյանի գլխավորած թիմը, նախքան «Արարատ-Արմենիային» վերջին տուրում պարտության մատնելը (2-1), անցկացրած 5 մրցավեճում գրանցել էր 3 ոչ-ոքի ու 2 պարտություն: Գուցե գործող չեմպիոնի նկատմամբ տոնած կամային հաղթանակը ոգևորություն հաղորդի թիմին եզրափակիչ հանդիպումներից առաջ:

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ