«Մեսիին կնստեցնեի պահեստայինների նստարանին, եթե լինեի Սետյենի փոխարեն»․ Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

«Մեսիին կնստեցնեի պահեստայինների նստարանին, եթե լինեի Սետյենի փոխարեն»․ Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Օռլանդո Գատին կարծիք է հայտնել, որ իր հայրենակից, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի ցուցադրում բարձր մակարդակի խաղ:

«Լիոնելը ներսում չի զգում իրեն նախկին Մեսի: Խնդիրը թիմակիցների մեջ չէ, նա միշտ էլ անհատական խաղ է ցուցադրել «Բարսելոնայում»: Եթե լինեի Սետյենի փոխարեն, Մեսիին կնստեցնեի պահեստայինների նստարանին»,- Գատիի խոսքերը մեջբերում է El Chiringuito de Jugones-ը:

33-ամյա Մեսին «Բարսելոնայի» սան է: Արգենտինացին Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման (26-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 21 գոլի և 17 արդյունավետ փոխանցման հեղինակ: Խաղացողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:

Ինչ վերաբերում է Գատիին, ապա նա 1962-1988թթ․ 26 մրցաշրջան է անցկացրել Արգենտինայի առաջնությունում՝ մասնակցելով ռեկորդային՝ 765 հանդիպման: 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2 անգամ՝ Լիբերտադորեսի գավաթի հաղթող, 1 դեպքում էլ նվաճել Միջմայրցամաքային գավաթը: Արգենտինայի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 18 անգամ:

Լիոնել Մեսին բացահայտ անտեսում է Սետյենի օգնականին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

«Գրիզմանը վախենում է 1.5 մետրանոց ու հիվանդ երեխայի՞ց». Դյուգարիի սկանդալային հայտարարությունը

«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում»

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Գրիզմանը ծրագրում է հանդիպել «Բարսելոնայի» ղեկավարությանը

Թվեք բոլոր թիմերի անունները, որոնց դարպասը գրավել է Մեսին. VNews-ի Quiz-ը

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»

Գրիզմանի հայրը պատասխանել է Սետյենի խոսքերին (նկար)