Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» պաշտոնապես հայտարարել է, որ համաձայնության է եկել «Արսենալի» հետ՝ հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այս մրցաշրջանը հռոմեական թիմում ավարտելու վերաբերյալ: Բացի այդ, կա նախնական պայմանավորվածություն, որ հայ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը նույնպես վարձավճարով անցկացնելու է «գայլերի» ճամբարում:

Մխիթարյանը «Ռոմայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է թիմի, իր ելույթների, ինչպես նաև ակումբային ու անձնական նպատակների մասին:

«Շատ ուրախ եմ «Ռոմայում» մնալու կապակցությամբ: Մենք վերջապես համաձայնության եկանք վարձավճարի ժամկետը երկարաձգելու շուրջ, հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ էլ կա նախնական պայմանավորվածություն: Շատ գոհ եմ: Ուրախ եմ մնալ այստեղ, քանի որ կան բաներ, որոնց դեռ չեմ հասել և ուզում եմ հասնել: Մտադիր եմ բարձր նոտայի վրա ավարտել այս մրցաշրջանն ու հետո կենտրոնանալ մյուսի վրա:

Ես այստեղ եկա շատ լավ, դրական զգացողությամբ: Հետո սկսեցի խաղալ, գոլեր խփել և օգնել մյուսներին հաջողության հասնել: Սակայն հետագայում վնասվածքներ եղան, որոնք չէին մտնում իմ պլանների մեջ: Տարվա սկզբում վերադարձա ու սկսեցի իմ լավագույն մարզավիճակը հավաքել: Այդ ժամանակ էլ կորոնավիրուսը միջամտեց: Կարծում եմ՝ դա մեր ֆուտբոլային կյանքի վատագույն ժամանակաշրջանն էր, բայց հիմա ուրախ ենք վերադառնալու և մրցաշրջանը վերսկսելու կապակցությամբ:

Իհարկե, լավագույն մեկնարկը չէ, սակայն մենք չենք հանձնվում: Պատրաստվում ենք պայքար մղել և առաջ շարժվել, քանի որ մրցաշրջանը դեռ ավարտված չէ: Դեռ ունենք 10 հանդիպում, ուստի մտադիր ենք վաստակել ինչքան հնարավոր է շատ միավորներ:

Ինչ վերաբերում է այս մրցաշրջանում իմ անձնական նպատակներին, ապա ուզում եմ հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնել մեկնարկային կազմում: Այդուհանդերձ, պատրաստ կլինեմ այն ամենին, ինչ կորոշի մարզիչը:

Կարծում եմ՝ մենք մրցունակ թիմ ենք, քանի որ ունենք ավելի քան 25 ֆուտբոլիստներ, որոշ դիրքերում համալրված ենք ոչ թե 2, այլ 3 խաղացողներով, ինչը բարդեցնում է մարզչի գործը, սակայն միաժամանակ լավ է, քանի որ մենք միշտ կենտրոնացած ենք պահում միմյանց ու թույլ չենք տալիս հանգստանալ:

Կա մի բան, մի նպատակ, որի համար բոլորս պայքարում ենք՝ ցանկանում ենք, որ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ: Եթե մի հանդիպման ես եմ մասնակցում, իսկ հաջորդ մրցավեճում այլ խաղացող է դաշտում, մենք, միևնույնն է, պայքարում ենք մեկ նպատակի համար, և սա է «Ռոմայի» նշանաբանը: Մենք պետք է առաջ մղենք, աջակցենք միմյանց ու աշխատենք՝ առաջ շարժվելու համար»,- ասել է Մխիթարյանը:

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

«Ռոման» 10 ֆուտբոլիստով պարտվեց տնային խաղում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն

«Ռոման» պաշտոնական հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Մխիթարյանը և թիմակիցները նախապատրաստվում են «Ուդինեզեի» դեմ խաղին (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի գործողություններն ընդդեմ «Միլանի» (տեսանյութ)

Մխիթարյանը՝ 21-րդ դարում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցանկում

Աղբյուր. Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչև օգոստոս

Մխիթարյանի ելույթի գնահատականը «Միլանի» դեմ խաղում