Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել» - VNews
Բաժիններ

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

Արմեն Սանամյանն արդեն 7 հանդիպում է, ինչ հանդիսանում է «Լոռիի» գլխավոր մարզիչը: Մարզչական շտաբի օրոք, որում ընդգրկված են նաև Արա Նիգոյանն ու Աբրահամ Խաշմանյանը, վանաձորյան թիմն առայժմ անկայուն է հանդես գալիս: Դա կարելի է բնական համարել, քանի որ հայ մարզիչները «Լոռին» գլխավորեցին առաջնության որոշիչ հատվածում, երբ թիմերը հանդես են գալիս հագեցած գրաֆիկով:

Վանաձորյան թիմը նոր մարզչական շտաբի օրոք մեկնարկային 5 հանդիպումներում չէր հաղթել (3 ոչ-ոքի, 2 պարտություն), թեև «Շիրակի» ու «Լոռիի» հետ խաղերում առաջինն էր հասել հաջողության (2 մրցավեճերն էլ ավարտվել են 1-1 հաշվով): Վանաձորցիներին 25-րդ տուրում վերջապես հաջողվեց 3 միավոր վաստակել՝ կամային հաղթանակ տոնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2-1): Արմեն Սանամյանի գլխավորած թիմը լավ անցկացրեց նաև «Շիրակի» հետ երեկ կայացած հանդիպումը, բայց չօգտագործեց իր գոլային պահերը և բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

«Լոռիի» գլխավոր մարզիչը Գյումրիում կայացած խաղից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել մրցավեճի մասին, ամփոփել թիմի վերջին ելույթները, խոսել խնդիրների և առանձին ֆուտբոլիստների մասին․

-Խաղն անցավ շատ հետաքրքիր ու լարված պայքարում: Մենք այս խաղին շատ լավ էինք պատրաստվել: Կուզեինք հաղթել, բայց, ցավոք, չստացվեց: Գրանցվեց ոչ-ոքի, և իսկապես պետք է ասել, որ խաղադաշտում արժանի մրցակիցներ էին: 2 թիմերն էլ լավ ֆուտբոլ ցուցադրեցին ու անմնացորդ նվիրվեցին:

Սա Ձեր թիմի խաղի այն առավելագո՞ւյնն էր, որ Դուք սպասում էիք:

-Չէի ասի, որովհետև մենք ավելի շատ եկել էինք 3 միավորի համար: Ինչ վերաբերում է խաղի որակին, ապա դրա մասին խոսելը դեռ շուտ է, չնայած արդեն մեկ ամիս է, ինչ մենք թիմում ենք: Բայց դուք հասկանում եք, որ լավ թիմ ունենալու համար նախ պետք է անցնել նախապատրաստական շրջան, անցկացնել սելեկցիա, ունենալ նոր խաղացողներ: Դրա համար հիմա փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և ամեն մրցավեճում հասնել հաղթանակի: «Արարատ-Արմենիայի» հետ նախորդ խաղում թիմը պայքարեց մինչև վերջ ու հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին: Նույնը կարող էր տեղի ունենալ նաև այսօր․ Միհրան Մանասյանը վերջին վայրկյաններին կրկին ունեցավ իր հնարավորությունը, բայց չստացվեց գոլ խփել:

Դուք՝ որպես «Լոռիի» գլխավոր մարզիչ, ամեն դեպքում, փաստում եք, որ թիմի խաղում այս ընթացքում աճ գրանցվել է․․․

-Տեսանելի է, որ «Լոռին» յուրաքանչյուր հաջորդ խաղում ավելացնում է ու ոչ միայն տակտիկապես, այլև ֆիզիկապես:

«Լոռին» ընթացիկ մրցաշրջանում դրական հաշվեկշիռ ունի 2 առաջատարների՝ «Արարատ-Արմենիայի» և «Շիրակի» հետ հանդիպումներում, բայց մյուս խաղերում անտեղի միավորներ է կորցնում: Դա ինչի՞ հետ եք կապում:

-Չեմ կարող ասել, որովհետև մենք մեկ ամիս է՝ ստանձնել ենք թիմի ղեկը, կարող ենք խոսել միայն այս մեկ ամսվա մասին: Իսկ ինչ եղել է անցյալում, արդեն անցյալ է: Մենք պետք է ապրենք ապագայով: Այսինքն, անընդհատ մտածենք այն մասին, թե ինչպես անենք՝ թիմն առաջընթաց գրանցի:

Ըստ Ձեզ՝ «Լոռին» ունի՞ լավ կազմ, թե՞ շատ համալրումներ են պետք հետագայի համար:

-Նայած՝ ինչ ենք ուզում: Եթե ուզում ենք չեմպիոն դառնալ, համալրումներ անպայման պետք են:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի շանսերը եվրագավաթային ուղեգիր նվաճելու առումով: Մնացել է ընդամենը 2 տուր․․․

-Պետք է փորձենք անել առավելագույնը: Ես այն մարզիչներից եմ, ովքեր կենտրոնանում են միայն հաջորդ հանդիպման վրա: Մենք մրցելու ենք «Ալաշկերտի» հետ, դա շատ կարևոր և որոշիչ խաղ է լինելու: Այդ մրցավեճում հաղթանակ տոնելու դեպքում արդեն կապահովենք մեր տեղը Եվրոպա լիգայում:

Վերջին հանդիպումներում գոլային պահերն իրացնելու լուրջ խնդիր է նկատվում: Չե՞ք կարծում, որ Ջոնել Դեսիրեի՝ խաղադաշտում ավելի շատ այլ աշխատանք կատարելու հանգամանքը խանգարում է, որ թիմն ունենա բարձր արդյունավետություն:

-Մենք նախ պետք է հավասարակշռություն մտցնենք ու մտածենք, առաջին հերթին, պաշտպանության մասին: Դա չի նշանակում, որ հարձակումն անտեսում ենք, բայց պետք է հավասարակշռել թիմի խաղը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Քանի որ նոր ենք ստանձնել թիմի ղեկը, հիմա ավելի շատ մտածում ենք պաշտպանության, քան հարձակման մասին: Երևի դա է պատճառներից մեկը, բայց վստահ եղեք, որ մենք խաղալու ենք շատ ավելի ագրեսիվ և հարձակողական ֆուտբոլ:

Վարդան Շահատունին չմասնակցեց «Լոռիի» վերջին 2 հանդիպումներին, այս շրջանում համեմատաբար քիչ խաղաժամանակ է ստանում նաև Արման Մկրտչյանը: Ի՞նչ կասեք դրա հետ կապված:

-Ֆուտբոլիստների ընտրությունը կապված է կոնկրետ խաղերի հետ: Բոլորին էլ աշխատում ենք հավասարաչափ շանս տալ: Ժամանակակից ֆուտբոլում այնպես է, որ դու պիտի կարողանաս քո շանսն օգտագործել: Նույնը վերաբերում է նաև դարպասապահին, այնպես չէ, որ եթե նա չի խաղում, շանս չի ունենալու: Բոլորն էլ պետք է շանս ստանան: Մանավանդ, գիտեք, որ ես շատ տեղ եմ տալիս հայ ֆուտբոլիստներին և կուզենամ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի հայ խաղացողներ ունենանք մեկնարկային կազմում:

Թե՛ այս խաղում, թե՛ նախորդ հանդիպմանը շատ ուշ սկսեցիք փոփոխություններ կատարել․․․

-Եթե հաղթել ենք նախորդ խաղում, ուրեմն արդարացված էր այդ որոշումը: Մենք ունենք մեր մարտավարությունը: Եթե այսօր չհաջողվեց նույն կերպ գործելով հաղթել, ուրեմն երևի ուշացրել ենք փոփոխությունները (ծիծաղում է՝ խմբ․):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի