Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը - VNews
Բաժիններ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Բարձրագույն խմբի 26-րդ տուրը՝ 10 փաստով

26-րդ տուրի հանդիպումներից հետո ոսկե մեդալների համար պայքարը ծայրաստիճան սրվեց: «Լոռին», որ նախորդ տուրում «Արարատ-Արմենիային» հաղթելով, օգնել էր «Շիրակին» գլխավորելու մրցաշարային աղյուսակը, 26-րդ տուրում ընդհատեց գյումրեցիների հաղթարշավը: Իսկ չեմպիոնը կրկին թանկարժեք միավորներ կորցրեց: Առաջատարների «սայթաքումից» օգտվեց «Նոան», որը հերթական հաղթանակի շնորհիվ ընդհուպ մոտեցավ նրանց և դարձավ չեմպիոնի տիտղոսի 3 գլխավոր հավակնորդներից մեկը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, երկու խաղ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 117 հանդիպումներից 53-ում հաղթել են դաշտի տերերը, 36-ում՝ հյուրերը, 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

4 խաղում խփվեց ընդամենը 6 գոլ, որոնցից 5-ի հեղինակները հայ ֆուտբոլիստներն էին: Առաջնությունում անցկացված 117 հանդիպումներում խփվել է 312 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,66 գոլ):

Լավագույն վեցյակի մրցաշարի 3 հանդիպումներում միակ հաղթանակը տոնեց «Նոան», որն էլ միակ գոլը խփեց: Կայացած 24 խաղերից 9-ում հաղթել են դաշտի տերերը, 6-ն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 9-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ 52 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,16 գնդակ:

2․ «Շիրակի» 4 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Այս անգամ էլ շիրակցիներին չհաջողվեց առաջին հաղթանակը տոնել «Լոռիի» նկատմամբ: Մարզային դերբիում 6-րդ ոչ-ոքին գրանցվեց, 2 խաղում էլ առավելության են հասել «Լոռիի» ֆուտբոլիստները: Ինչպես նախորդ մրցաշրջանում, ընթացիկ առաջնությունում էլ մրցակիցների միջև կայացած 4 հանդիպումներից 3-ում գրանցվեց ոչ-ոքի, մեկում հաղթեց «Լոռին»:

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

Չնայած թանկարժեք 2 միավորի կորստին, «Շիրակը» պահպանեց առաջատարի դիրքը: Վերջին 8 հանդիպումներում «Շիրակն» անպարտելի է՝ վաստակելով 18 միավոր: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունը գյումրեցիները կրել են «Լոռիից»՝ մայիսի 23-ին սեփական հարկի տակ զիջելով 1-2 հաշվով:

3․ «Արարատ-Արմենիան» արդեն 4-րդ խաղում չի կարողանում հաղթանակ տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: «Ալաշկերտի» հետ առաջնության հանդիպումներում չեմպիոնն առաջին ոչ-ոքին գրանցեց: Մինչ այդ կայացած խաղերից 5-ում հաղթել էր «Արարատ-Արմենիան», 2-ում հաջողությունն ուղեկցել էր ալաշկերտցիներին:

4․ «Նոան» թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ տոնելով առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը: Մինչ այդ, «Նոային» ընթացիկ առաջնությունում 2 անգամ հաջողվել էր 2 անընդմեջ հաղթանակ տոնել 10-11-րդ («Գանձասար-Կապան»՝ 2-1, «Երևան»՝ 3-1) և 17-18-րդ («Փյունիկ»՝ 4-2, «Ալաշկերտ»՝ 1-0) տուրերում:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Ընթացիկ առաջնությունում «Նոան» 2-րդ անգամ հաղթեց «Արարատին», որին Իգոր Պիկուշչակի սաների հետ վերջին 3 հանդիպումներում այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Առայժմ վերջին գոլը «Նոային» «Արարատը» խփել է առաջին շրջանի հանդիպման 47-րդ րոպեին: Այնպես որ, արդեն 313 րոպե շարունակ «Նոայի» դարպասը փակ է «Արարատի» համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

Պաշտոնական․ «Գանձասար-Կապանը» բրազիլացի նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկի» գրաֆիտին՝ Երևանում. Sector 18-ի նոր ակցիան (լուսանկարներ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը