«Լոկոմոտիվը», «Վանը» և «Արագածն» արձագանքել են ՀՖՖ-ի որոշմանը - VNews
Բաժիններ

«Լոկոմոտիվը», «Վանը» և «Արագածն» արձագանքել են ՀՖՖ-ի որոշմանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ գործկոմը, հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը, միաձայն քվեարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: Բացի այդ, ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, որոշում է կայացրել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկման մասին:

Վերջին ժամերին ֆեյսբուքյան էջերում կատարած պաշտոնական հայտարարությունների միջոցով այս որոշումներին արձագանքել են Առաջին խմբի առաջնության մի քանի ակումբներ: Հրապարակումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Վան»․ «Հարգելի ֆուտբոլասրներ, այսօր կայացավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որում որոշում կայացվեց դադարեցնել Առաջին Խմբի հանդիպումները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Վան ՖԱ ընդունում է ՀՖՖ-ի մոտեցումը։ Խաղադաշտում ազնիվ և արդար պայքարի կողմնակիցը լինելով, հուսով ենք, որ այս որոշումը կնպաստի հայկական ֆուտբոոլի զարգացմանը և արմատախիլ կանի բոլոր արատավոր երևույթները»:

«Արագած»․ ««Արագած» ֆուտբոլային ակումբը սատարում է ՀՖՖ-ին և նրա միջոցառումները պայմանավորված խաղերի խնդիրը արմատախիլ անելու պատրաստակամությանը: Նաև, ակումբը ցանկանում է որոշակի հստակություն մտցնել ընթացիկ իրադարձությունների ֆոնին.

1. Առանց որևէ ապացույցի մեղադրվում են մարդիկ և սևանում են նրանց անունները: «Արագած» ՖԱ-ն վստահ է իր աշխատակիցների և ֆուտբոլիստների հարցում. նրանք, ովքեր այս պահին ակումբում են, որևէ առնչություն չունեն պայմանավորված խաղերի հետ:

2. «Արագած» ՖԱ-ն դիմել է ՀՖՖ-ին՝ մասնավորապես պաշտոնյաներին՝ պայմանավորված խաղերի հարցով: Օրինակ, մեր ակումբը հստակ տեսակետ է հայտնել «Արագած» – «Դիլիջան» հանդիպման վերաբերյալ, որը դադարեցվել է և հրապարակվել են դադարեցման պատճառները:

3. «Արագած» ֆուտբոլային ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացվել են Առաջին խմբի առաջին հատված այն խաղերը, որոնք ակումբի կարծիքով պայմանավորված էին, իսկ մասնակցություն ունեցող անձինք պատժվել են:

4. Բացի այդ, «Արագած» ՖԱ-ն ամբողջ ֆուտբոլային հանրությունից ներողություն է հայցում պայմանավորված խաղի համար, որը կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին»:

«Լոկոմոտիվ»․ «Հարգելի հայրենակիցներ և ֆուտբոլասեր համայնք.

Այսօր՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեն գումարեց ևս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում էր նաև «Լոկոմոտիվ» ՖԱ-ի պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը։

Հաշվի առնելով ՀՖֆ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը, ՀՖՖ Գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին, ինչպես նաև «Լոկոմոտիվ» ՖԱ-ին զրկել ՀՀ Առաջին խմբի 2019-2020 մրցաշրջանի մասնակցությունից և 2 տարի ժամկետով արգելել «Լոկոմոտիվ» ՖԱ-ի մասնակցությունը (թիմի ներկայացնելը) ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող որևէ ֆուտբոլային առաջնության։ Ինչպես նաև չեղյալ են համարվել ՀՀ Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությանը մեր կողմից մասնակցած և արդար մրցապայքարում հաղթած 7 խաղ։

Այսպիսով՝ ևս մեկ անգամ տեղի ունեցավ քվեարկություն, խախտելով ցանկացած փաստական հանգամանք պարզելու վերաբերյալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու հանրահայտ սկզբունքը, ինչպես նաև ոտնահարելով որպես հարցի 2-րդ կողմ լսված լինելու մեր իրավունքը, կայացվել են 2 ոչ իրավաչափ միաձայն որոշումներ։

Մեր ակումբը դիմել է ՀՖՖ բողոքարկման կոմիտե, վերոնշյալ որոշումների համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը ստանալու համար։ Որոշումների հիմքերը ստանալուց հետո մենք հանդես կգանք նոր հայտարարությամբ, ինչպես նաև սահմանված կարգով կբողոքարկենք մեր ակումբի հանդեպ կայացրած կեղծ, շինծու, ոչ իրավաչափ որոշումները։

«Լոկոմոտիվ» ՖԱ-ի մամուլի քարտուղարությունը շուտով կկազմակերպի մամուլի ասուլիս և կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET Հայաստանի գավաթ. «Վան»-«Նորավանք». մեկնարկային կազմերը, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» – «Վան» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի ևս մեկ հանդիպում հետաձգվել է

Վահագն Այվազյանի ֆանտաստիկ գոլն «Ալաշկերտի» դեմ ընկերական խաղում (տեսանյութ)

Արտակ Օսեյան․ «Պարտության ամբողջ պատասխանատվությունն իմն է» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Նպատակը կայուն և ամուր թիմ ստեղծելն է» (տեսանյութ)

«Վանը» Չարենցավանում առայժմ միավոր չի կորցնում․ VNews-ի ֆոտոշարքը «Վան» – «Փյունիկ» խաղից

«Վանը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Վան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ուիքենդի միակ խաղը կկայանա Չարենցավանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Վան» – «Փյունիկ» հանդիպմանն ընդառաջ

«Լոռիի» մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են

Պաշտոնական․ «Վանը» ևս 2 նորեկ ունի

Եվս 2 թիմեր միանում են պայքարին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը