«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել - VNews
Բաժիններ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածքի պատճառով մոտ ժամանակներս չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

«Կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը խնդիրներ ունի ձախ ծնկի շրջանում:

Նշվում է, որ խաղացողը կանցնի բուժման սահուն գործընթաց, վիրահատության կարիք չի լինի: Ակումբը չի նշել, թե Ումտիտին երբ պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ:

Ֆրանսիացի պաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման:

«Բարսելոնան» անցկացրած 33 մրցավեճից հետո վաստակել է 70 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջատար Մադրիդի «Ռեալից» միավորների տարբերությունը կազմում է 4 միավոր:

Կիկե Սետյենի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը «Վիլյառեալն» է:

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց պարզ է, որ նա Մեսիի մակարդակի չէ»

Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

Աղբյուր. «Յուվենտուսը» Ռոնալդուին առաջարկել է «Բարսելոնային»

Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը

Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»