ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի - VNews
Բաժիններ

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, թե որ թիմերն են Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթողի 2 գլխավոր ֆավորիտները:

«Ինձ համար 2 գլխավոր ֆավորիտ է մնացել մրցաշարում․ խոսքը «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին է: Հրաշալի խաղ կստացվեր, եթե նրանք մրցեին միմյանց հետ: Ես հստակորեն չգիտեմ՝ կարող է արդյոք այդպիսի բան տեղի ունենալ, կհանդիպեն արդյոք նրանք կիսաեզրափակիչում կամ ինչ-որ այլ փուլում: «Բավարիան» դադարից առաջ և հետո տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Գերմանիայում: Այն բանից հետո, ինչ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորեց թիմը, նրանց խաղն իսկապես դրականորեն տարբերվում է: Ակնհայտ է, որ նշածս թիմերը 2 ֆավորիտներն են:

Խաղարկությունն իսկապես հետաքրքիր է լինելու, քանի որ այն լրիվ նոր ձևաչափով է անցկացվելու: Բայց երբ դուք տեսնում եք «Մանչեսթեր Սիթին» և կազմը, որ ունի այդ թիմը․․․ ձեզ բախտ է պետք, բայց, ինչպես ես միշտ ասել եմ, եթե դուք ցանկանում եք հաղթել Չեմպիոնների լիգայում, եզրափակիչում պետք է ունենաք լավագույն կազմը:

Այնպես չէ, որ մյուս թիմերը ոչ մի շանս չունեն, սակայն ես կարծում եմ, որ այդ 2 թիմերը ֆավորիտներ են»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունը «8-ի եզրափակիչի» ձևաչափով անցկացվելու է Լիսաբոնում օգոստոսի 12-23-ն ընկած ժամանակահատվածում: Դիմակայությունների հաղթողները որոշվելու են միմյանց միջև մեկական խաղերի արդյունքում:

Կլոպ. «Ինձ համար խնդիր չէ ասել, որ նա մեր սերնդի լավագույն մարզիչն է»

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարեսը գոլ խփեց, Կիմիխը՝ պատասխանեց․ «Բավարիան» պահպանում է 3 գոլի առավելությունը (տեսանյութ)

4-1! «Բավարիան» ևս 2 անգամ գրավեց «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)

Պերիշիչը «Բավարիային» կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Բավարիան» արագորեն մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

«Այդ թիմերը կխաղան ՉԼ եզրափակիչում»․ Նուրմագոմեդովի կանխատեսումը

«Բավարիան» այնքան էլ ֆավորիտ չէ, որքան ասում են». Մասկերանո

«Մանչեսթեր Սիթին» չի կանգնում. հերթական միլիոնները՝ նոր աստղի համար

Լևանդովսկին «սպառնում է» գերազանցել Ռոնալդուի տպավորիչ ռեկորդը ՉԼ-ում

«Լայպցիգի» հանդերձարանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո (տեսանյութ)

Հեքիաթային. «Լայպցիգը» հաղթում է «Ատլետիկոյին» ու դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ֆելիշը եկավ, վաստակեց ու իրացրեց. «Ատլետիկոն» վերադառնում է (տեսանյութ)

Օլմոն առաջ է մղել «Լայպցիգին» «Ատլետիկոյի» հետ խաղում (տեսնայութ)

100%. Ուպամեկանոյի առաջին կեսը «Ատլետիկոյի» դեմ

Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

«Լայպցիգ»-«Ատլետիկո Մադրիդ». Մեկնարկային կազմեր