Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից - VNews
Բաժիններ

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի ցանկանում հեռանալ կատալոնական թիմից, սակայն շատ դժգոհ է վերջին ժամանակներում ակումբի ղեկավարումից: Այս մասին հաղորդում է Goal․com-ը:

Իսպանական ԶԼՄ-ներն օրերս տեղեկություններ էին տարածել, ըստ որոնց՝ արգենտինացուն չի գոհացնում «կապտանռնագույնների» ճամբարում ունեցած կարգավիճակը, և նա ցանկանում է կարիերան շարունակել այլ թիմում: «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի ապագա աշխատավայրի ամենահավանական տարբերակներից մեկն էր համարվում «Մանչեսթեր Սիթին», որի հետ կարող էր պայմանագիր ստորագրել հաջորդ ամռանը, երբ կդառնար ազատ գործակալ:

Goal․com-ի տեղեկություններով՝ Լիոնելի շրջապատը միտումնավոր է տարածել այդ լուրը: Թիմի առաջատարն այդպիսով ցանկացել է իր անվստահությունը հայտնել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

Մեսիի՝ Բարտոմեուի նկատմամբ դիրքորոշումը կարող է հանգեցնել վերջինիս՝ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը վաղաժամ լքելուն:

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ահա և վերջ. Քրիս Սմոլինգը հրաժեշտ է տվել «Ռոմային»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Բարսելոնան» թեկնածու ունի Կիկե Սետյենին փոխարինելու համար

Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին այդ հանդիպումից հետո

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Շրջադարձ․ Սանչեսի կարիերան կարող է զարգանալ նախնական սցենարի հակառակ տարբերակով

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

«Չելսին» կարող է բաժանվել միանգամից 10 ֆուտբոլիստներից

«Մոնակո»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» մոտ է կայացմանը

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Բարսելոնան» սուպերառաջարկ է մերժել իր երիտասարդ ֆուտբոլիստի հարցով

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

«Ռոման» բանակցում է ԱՊԼ-ի թիմում 200-ից ավելի խաղ անցկացրած պաշտպանի հետ

Պաշտոնական․ Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Լաուտարոյի ու Նեյմարի հարցում