Բուֆոնը հայտարարել է՝ մինչև երբ է պատրաստվում ֆուտբոլ խաղալ - VNews
Բաժիններ

Բուֆոնը հայտարարել է՝ մինչև երբ է պատրաստվում ֆուտբոլ խաղալ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է առաջիկա տարիների իր պլանների մասին: Իտալացին այժմ 42 տարեկան է:

«Այստեղ կլինեմ առնվազն մինչև 43 տարեկան դառնալս: Այն պահից, ինչ լրացավ 40-ամյակս, ամիս առ ամիս եմ առաջ ընթանում: Ինձ հարկավոր է ուշադրությամբ հետևել իրավիճակին և միշտ պատրաստ լինել հետ կանգնել, երբ անհետանա գլխավոր բաղադրիչը՝ հնարավորությունը խաղալ ամենաբարձր մակարդակով: Հենց զգամ, որ եկել է այդ պահը, կհեռանամ: Բայց քանի դեռ մոտիվացված եմ ու գտնվում եմ անհրաժեշտ մարզավիճակում, խաղալու եմ, և դա ճիշտ մոտեցում է, քանի որ ինձ ոչինչ չի դարձնում ավելի երջանիկ, քան ֆուտբոլային խաղերի մասնակցելը»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Բուֆոնը կարիերան սկսել է «Պարմայում», ինչից հետո տեղափոխվել «Յուվենտուս», որտեղ անցկացրել է 17 տարի։ Դարպասապահը հետագայում համալրել է ՊՍԺ-ի շարքերը: 2006 թվականի աշխարհի չեմպիոնը Ֆրանսիայում մեկ տարի անցկացնելուց հետո վերադարձել է «Յուվենտուս»:

Ջանլուիջին Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման և բաց թողել նույնքան գոլ:

Ջանլուիջի Բուֆոնը՝ Ա Սերիայի բացարձակ ռեկորդակիր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Լակազետը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Յուվենտուսը» ևս մեկ ֆուտբոլիստի դռան կողմը ցույց կտա

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

Ռոնալդուն ճանաչվել է «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստը

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից

«Ձեզ այսուհետ պետք է Միստե՞ր անվանեմ»․ Բուֆոնն արձագանքել է Պիռլոյի նշանակմանը

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Ով կփոխարինի Պիռլոյին «Յուվենտուսի» Մ23 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

Պաշտոնական․ Անդրեա Պիռլոն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ