Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

16.06.2020 Ararat 1 1 Lori 19 - Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:53

-

-

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Վսևոլոդ Երմակով («Շիրակ»)

Պաշտպաններ․ Ռիստո Միտրևսկի («Ալաշկերտ»), Միխայիլ Կովալենկո («Նոա»), Ալեքսիս Ջիմի-Բենդ («Լոռի»), Ալբերտ Խաչումյան («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ․ Ուգոչուկվու Իվու («Լոռի»), Վլադիմիր Ազարով («Նոա»), Տիագո Գալվաո («Ալաշկերտ»), Զավեն Բադոյան («Արարատ»), Արսեն Սարգսյան («Փյունիկ»)

Հարձակվող․ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)

squad viv ffa 4 5 1 960x960 - Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ուգոչուկվու Իվու («Լոռի»)

26-րդ տուրում լավագույն վեցյակի թիմերից հաղթանակ տոնեց միայն մեկը՝ «Նոան», որը 1-0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Այդուհանդերձ, նույնիսկ այդ 3 միավորը տրվեց շատ մեծ դժվարությամբ, քանի որ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը բավականին շատ գոլային պահեր ստեղծեց մրցավեճի ընթացքում: «Ալաշկերտի» փոքր առավելությամբ անցավ «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը, բայց այդտեղ գոլ չգրանցվեց: Այլ էր պատկերը «Շիրակ» – «Լոռի» խաղում, որում վանաձորյան թիմը մոտ էր հաղթանակին:

«Լոռիի» մարզչական շտաբը փոխել էր խաղային սխեման (թիմը գործում էր 4-5-1-ով), ինչը կարծես անակնկալ էր մրցակցի համար: Մեծ էր «Լոռիի» առավելությունը հատկապես առաջին խաղակեսում, կարելի է հիշատակել Ուգոչուկվու Իվուի 2 հեռահար հարվածները․ մի դեպքում հիանալի սեյվ գրանցեց Երմակովը, մյուս դեպքում «Շիրակին» փրկեց դարպասաձողը: Ընդմիջումից հետո խաղն ավելի հավասար էր: Սակայն ևս մեկ անգամ հաստատվեց, որ «Լոռին» ծանր մրցակից է գյումրեցիների համար: Ինչ վերաբերում է Իվուին, ապա նա շատ լավ էր աշխատում թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս: Այս ֆուտբոլիստը, վերադառնալով «Լոռի», այնքան արագ կրկին մերվեց թիմի խաղին, կարծես Վանաձորից չէր էլ հեռացել։ Երբ գնդակով է, միշտ կարելի է սուր փոխանցում ակնկալել, կամ նվազագույնը՝ գրոհի տրամաբանական շարունակություն, առավելագույնը՝ հեռահար հրաշալի հարված: Երբ կորցնում է գնդակը, նրա գործադրած հակաճնշումը մրցակիցներին ստիպում է սխալվել․ Գյումրիում կայացած հանդիպմանը դա շատ էր պետք շիրակցիների հակագրոհները զսպելու համար: Իվուն դարձել է ներկայիս «Լոռիի» շարժիչ ուժերից մեկը, ինչը շատ լավ դրսևորվեց նաև «Շիրակի» հետ մրցավեճում:

Բարձրագույն խմբի 26-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մահացել է «Շիրակի» ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չորոշեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Ուրարտու». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր