Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

«ՆՈԱ» – «ՇԻՐԱԿ»  

6 հուլիսի, ժ.18:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

7 խաղ, «Նոան» հաղթել է 1 անգամ, «Շիրակը»՝ 4, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-11

1-ին շրջան. 18.09.2019 «Նոա» 0-0 «Շիրակ»

2-րդ շրջան. 29.02.2020 «Շիրակ» 3-0 «Նոա»
Գոլերը՝ 1-0՝ Մորի Կոնե 43՛, 2-0՝ Ուրոշ Նենադովիչ 75՛, 3-0՝ Մորի Կոնե 89՛

3-րդ շրջան. 11.06.2020 «Շիրակ» 2-0 «Նոա»
Գոլերը՝ 1-0՝ Մորի Կոնե 36՛, 2-0՝ Սոլոմոն Իմե Ուդո 74՛

«Նոա»՝ 3-րդ տեղ (45 միավոր), «Շիրակ»՝ 1-ին տեղ (46 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Չեմպիոնության համար պայքարում անչափ կարևոր այս հանդիպման ելքը կարող է բախտորոշ լինել մրցակիցների համար: Հաղթանակը երկու թիմերին էլ հնարավորություն կընձեռի շարունակելու պայքարը ոսկե մեդալների համար: Իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել հատկապես «Նոայի» համար, որը կզրկվի չեմպիոնի տիտղոսը նվաճելու վերջին հնարավորությունից, եթե «Արարատ-Արմենիան» հաղթի «Արարատին»: «Նոայի» համար այս հանդիպումը վերջին քննությունն է հուլիսի 10-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայանալիք VBet Հայաստանի գավաթի եզրափակչից առաջ:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

2․ «Նոան» թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ տոնելով առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը: Այն ձեռք բերվեց «Արարատի» դարպասը Վլադիմիր Ազարովի խփած միակ գոլի շնորհիվ: Նախորդ խաղում էլ «Ալաշկերտի» նկատմամբ «Նոայի» հաղթանակն ապահովել էր տուգանային հարվածով Կիրիլ Բորի խփած տպավորիչ գոլը: Այնպես որ վերջերս թիմում նորամուտը նշած դարպասապահ Մաքսիմ Շվագիրևը 2 խաղում էլ դարպասն անառիկ է պահել:

3․ Նախորդ տուրում «Շիրակն» ընդհատեց 4 անընդմեջ հաղթանակների շարքը՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Լոռիի» հետ: Ընդհատվեց նաև Մորի Կոնեի արդյունավետ 6 խաղերի տպավորիչ շարքը: Վերջին 8 հանդիպումներում «Շիրակն» անպարտելի է՝ վաստակելով 18 միավոր: Վերջին պարտությունը գյումրեցիները կրել են «Լոռիից»՝ մայիսի 23-ին սեփական հարկի տակ զիջելով 1-2 հաշվով:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

4․ Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» մեծ առավելության է հասել «Նոայի» նկատմամբ՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: «Շիրակը» միակ թիմն է, որի դարպասն ընթացիկ առաջնությունում «Նոային» դեռ չի հաջողվել գրավել: Արդեն 285 րոպե շարունակ «Շիրակի» դարպասը փակ է «Նոայի» համար: Վերջին գոլը «Շիրակին» «Նոան» խփել է նախորդ առաջնության ավարտական տուրի 75-րդ րոպեին Վիգեն Ավետիսյանի դիպուկ հարվածի շնորհիվ: Ի դեպ, այդ խաղում «Նոան» առայժմ միակ հաղթանակն է տոնել «Շիրակի» նկատմամբ՝ 3-2:

5․ Մորի Կոնեն մրցակիցների միջև կայացած վերջին երկու խաղերում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 3 անգամ գրավելով «Նոայի» դարպասը: Նա վաղուց իր համար ապահովել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Իվուարցի ֆուտբոլիստը կփորձի առաջնությունում 22-րդ գոլը խփել, ինչը նրան հնարավորություն կընձեռի կրկնելու Մարկոս Պիզելիի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Նոա»՝ Յուրի Գարեգինյան՝ 2 գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե՝ 3 գոլ:

«Նոայի» կազմում 5-րդ դեղին քարտի պատճառով կբացակայի Էլիստանո Չիրո Մանգան:

Գլխավոր լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի