«Զենիթը»՝ Ռուսաստանի չեմպիոն - VNews
Բաժիններ

«Զենիթը»՝ Ռուսաստանի չեմպիոն

Խաղի մանրամասները

Ռուսաստան, Պրեմիեր Լիգա, Խմբային Փուլ 26 տուր

05 Հուլիս 2020 - 21:30

2

Կրասնոդար

4

ՖԱ Զենիթ Ստ.Պետերբուրգ

0 - 1 Սերդար Ազմուն - 5`

1 - 1 Դանիիլ Ուտկին - 29`

1 - 2 Արտյոմ Ձյուբա - 46`

2 - 2 Դանիիլ Ուտկին - 50`

2 - 3 Սերդար Ազմուն - 52`

2 - 4 Ալեքսեյ Սուտորմին - 72`

«Զենիթը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում 4-2 հաշվով հաղթել է «Կրասնոդարին» և հռչակվել երկրի չեմպիոն: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմի չեմպիոնական խաղում դուբլ է ձևակերպել Սերդար Ազմունը, մեկական անգամ հաջողության են հասել Արտյոմ Ձյուբան և Ալեքսեյ Սուտորմինը: Թիմը մրցաշարի ավարտից 4 տուր առաջ 13 միավորով է գերազանցում մոտակա հետապնդող Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

«Զենիթը» պաշտպանել է իր՝ նախորդ մրցաշրջանում նվաճած տիտղոսը, նոր պարգևը 6-րդն է ակումբի պատմության մեջ: Այս թիմը նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով հավասարվել է ԲԿՄԱ-ին: Ռուսաստանի չեմպիոն ավելի շատ դարձել է միայն Մոսկվայի «Սպարտակը» (10):

«Զենիթը» հիմնադրվել է 1925 թվականի մայիսի 25-ին: Ակումբը երկրում ավելի վաղ լավագույնն է ճանաչվել նաև 2007, 2010, 2011/12, 2014/15 և 2018/19թթ․ առաջնություններում: «Զենիթը» նաև մեկ անգամ՝ 1984 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: Պետերբուրգցիները Եվրոպայում նվաճել են ՈՒԵՖԱ-ի գավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: Ակումբի ակտիվում գրանցված է նաև Ռուսաստանի 3 գավաթ, 1 ԽՍՀՄ գավաթ: «Զենիթը» Ռուսաստանի քառակի սուպերգավաթակիր է, մեկ անգամ էլ նվաճել է ԽՍՀՄ սուպերգավաթը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» պայմանագիր է կնքել «Սոչիի» ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական. «Լիվերպուլի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ռուսական ակումբ

«Զենիթի» ֆուտբոլիստները կոտրել են Ռուսաստանի գավաթը տոնակատարության ժամանակ

Խորեն Բայրամյանի «Ռոստովը» եվրագավաթային ուղեգիր է նվաճել

Ադիլ Ռամին խզել է պայմանագիրը «Սոչիի» հետ. Ակումբը աշխատավարձ չի վճարում

ՌՊԼ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը

Աղբյուր․ Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանը չի շարունակվի

Հայաստանի հավաքականի 2 նախկին ֆուտբոլիստ տեղ է գտել «Զենիթի» ներկայացրած խորհրդանշական հավաքականում

Կարապետյանը պատմել է, թե ինչով է զբաղվում ՌՊԼ-ի դադարեցումից հետո

«Վեգան լինելու «չ»նուրբ արվեստը». Ինչպես լեհական հավը կործանեց Շյուրլեի կարիերան

Մոնիկա Մխիթարյան. «Եթե «Զենիթն» առաջարկ անի, Հենրիխին խորհուրդ կտամ մտածել»

Մալկոմն ասել է, թե ինչ խորհուրդ է իրեն տվել Մեսին

«Կարելի է հանել մրցավարներին ու խաղալ, ինչպես համակարգչով»․ Իվանովիչը տանել չի կարողանում VAR-ը

Eurosport. Եթե «Զենիթը» ձեռք բերի Մխիթարյանին, կլուծի գլխավոր խնդիրներից մեկը

«Զենիթը» զրկվեց ամեն ինչից, «Լիոնը» կամքի շնորհիվ մնաց ՉԼ-ում (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ուրալում» (տեսանյութ)