«Արագածը» պնդում է, որ ՀՖՖ-ից չի ստացել 100%-անոց փաստեր - VNews
Բաժիններ

«Արագածը» պնդում է, որ ՀՖՖ-ից չի ստացել 100%-անոց փաստեր

«Արագած» ակումբը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մենք ստացանք տեղեկությունները: 100% փաստեր, ինչպես նաև նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, ԱԱԾ-ից, Greenpeace-ից և այլ մարմիններից մենք այդպես էլ չստացանք…

Ցավոք, մենք չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետև մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել…: Եթե լինենք հակիրճ, դրանք պարզապես տեղեկություններ էին գործակիցների անկումների մասին: Իսկ, եթե խոսենք մանրամասն, դրանք գործակիցների անկման րոպեական արձանագրում է…:

Հ.Գ. Հարգելի պարոն Մելիքբեկյան, գործակիցներն իջել են միայն «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Մասիսի» մասնակցությամբ հանդիպումների ընթացքո՞ւմ, թե՞ որոշ նամակներ փոստատար աղավնին կորցրել է…»,- նշված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ գործկոմն օրերս, հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը, միաձայն քվեարկել էր Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: Բացի այդ, ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, որոշում էր կայացրել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկման մասին:

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

«Լոկոմոտիվը», «Վանը» և «Արագածն» արձագանքել են ՀՖՖ-ի որոշմանը

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

Վահե Գևորգյանը՝ «Նորավանքի» գլխավոր մարզիչ

«Սևանը» պաշտոնական պարզաբանում է ներկայացրել թիմի՝ Առաջին խմբից հանվելու կապակցությամբ

«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից

4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է

Փայլուն դիրքային գրոհ և գոլ «Ուրարտու-2»-ի կատարմամբ (տեսանյութ)

Պաշտոնական. Գոռ Աթաբեկյանը՝ «Արագածի» գլխավոր մարզիչ

«Արագածը» խաղադաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով, կիսապաշտպանն էլ կատարում է դարպասապահի պարտականությունները

Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը

Պաշտոնական. Արա Նիգոյանը՝ «Արագածի» գլխավոր մարզիչ

Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց