Ժունինյո․ «Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց միայն փողի պատճառով» - VNews
Բաժիններ

Ժունինյո․ «Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց միայն փողի պատճառով»

«Լիոնի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն, որը հիմա զբաղեցնում է ֆրանսիական ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը, խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու այն մասին՝ ինչպես է իր հայրենակիցը հայտնվել Փարիզում:

«Բրազիլիայում մեզ փոքրուց սովորեցնում են մտածել միայն փողերի մասին, Եվրոպայում մարդիկ այլ մենթալիտետ ունեն: Ես ենթագիտակցորեն կարիերայի այդպիսի պլան էի կազմել, քանի որ ցանկանում էի ոչ միայն մարզական դրդապատճառներով տեղափոխվել բրազիլական այլ թոփ-ակումբ: Ինձ սովորեցրել են, որ հարկավոր է գնալ այնտեղ, որտեղ ավելի շատ են վճարում: Դա բրազիլական ճանապարհ է:

Նայեք Նեյմարին: Նա ՊՍԺ տեղափոխվեց միայն փողի պատճառով: ՊՍԺ-ն նրա համար արեց ամեն ինչ, ամենը, ինչ նա ցանկացավ: Եվ հիմա ուզում է հեռանալ այնտեղից նախքան պայմանագրի ժամկետի ավարտը: Բայց հիմա եկել է պահն անձամբ նվիրվելու, որպեսզի երախտագիտություն հայտնես: Դա փոխանակություն է, հասկանո՞ւմ եք:

Նեյմարը պետք է տրվի խաղադաշտում, ցույց տա նվիրվածություն, պատասխանատվություն և առաջատարի որակներ: Խնդիրն այն է, որ բրազիլական մշակույթը հիմնված է չբավարարվածության վրա, ըստ որի՝ միշտ ցանկանում ես ավելի շատ գումար: Դա են մեզ սովորեցրել, դա ենք մենք սովորել:

Այնպես որ, նրան պարզապես այդպես են սովորեցրել: Պետք է առանձնացնել Նեյմար-ֆուտբոլիստին և Նեյմար-մարդուն: Նա՝ որպես խաղացող, աշխարհի լավագույնների եռյակում է՝ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի հետ նույն մակարդակին: Նեյմարն արագ է, հզոր, կարողանում է գոլեր խփել և պահեր ստեղծել, ինչպես իսկական «10 համար»: Բայց որպես մարդ, կարծում եմ, մեղավոր է․ նա պետք է առաջադիմի և իրեն հարցեր տա: Հիմա պարզապես անում է այն, ինչ իրեն սովորեցրել է կյանքը:

Կցանկանայի հավատալ, որ դա կփոխվի: Մեծացել եմ Ռեսիֆիում, ապրել Ռիոյում, Լիոնում, Քաթարում և ԱՄՆ-ում: Ամենից շատ սիրում եմ Բրազիլիան: Հասկանում եմ, որ հիմա դժվար է, բայց ես հայր եմ, պապիկ: Ես աշխարհին լավագույնն եմ ցանկանում:

Կան վատ մարդիկ, ինչպես նախագահ Բոլսոնարոյի ընտանիքը, բայց մենք ունենք լավ մարդիկ ևս: Կան իրենց գործի գիտակ բժիշկներ, ուսուցիչներ և նկարիչներ: Սակայն մենք պետք է փոխվենք ինչքան հնարավոր է շուտ: Ունենք ռեսուրսներ, որպեսզի դա կյանքի կոչենք»,- Ժունինյոյի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Այդ թիմերը կխաղան ՉԼ եզրափակիչում»․ Նուրմագոմեդովի կանխատեսումը

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Ապշեցուցիչ.Նեյմարը կրկնել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Նեյմարն ու Մբապեն երբեք չեն հեռանալու ՊՍԺ-ից». Ալ-Հելաիֆի

Նեյմարը լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է Չուպո Մոտինգին

Սա ֆանտաստիկա է․ ՊՍԺ-ն վերջին վայրկյաններին խփած 2 գոլի շնորհիվ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Նեյմարի վրիպումը շատ նպաստավոր դիրքից (տեսանյութ)

Մարիո Պաշալիչը գրավեց ՊՍԺ-ի դարպասը (տեսանյութ)

«Ատալանտա» – ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր

«Ատալանտայի» ֆուտբոլիստ. «Եթե հաղթենք Չեմպիոնների լիգան, 1000 հոգու պիցցա կհյուրասիրեմ»

Տուխելը պարզաբանել է՝ Մբապեն պատրա՞ստ է խաղալ «Ատալանտայի» դեմ, թե՞ ոչ

Մբապեն մասնակցել է թիմի մարզմանն ու պատրաստ է «Ատալանտայի» դեմ խաղին

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

ՊՍԺ-ի առաջատարներից մեկը բաց կթողնի «Ատալանտայի» դեմ խաղը

Մբապեն, ի վերջո, ՊՍԺ-ի հայտացուցակում է՝ «Ատալանտայի» դեմ խաղի համար

Ռոնալդուի դուբլը չբավականացրեց «Յուվենտուսին» «Լիոնի» արգելքը հաղթահարելու համար (տեսանյութ)