«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում - VNews
Բաժիններ

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Բարձրագույն խմբի 27-րդ տուրը՝ 10 փաստով

27-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձան եվրագավաթների մասնակից բոլոր 4 թիմերը: Իսկ գլխավոր՝ չեմպիոնի հարցը կվճռվի ավարտական տուրի «Արարատ-Արմենիա» «Նոա» մրցախաղում:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում անցկացված 120 հանդիպումներից 55-ում հաղթել են դաշտի տերերը, 37-ում՝ հյուրերը, 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

3 խաղում խփվեց 11 գոլ, որոնցից 10-ի հեղինակներն այլազգի ֆուտբոլիստներն էին: Առաջնությունում անցկացված 120 հանդիպումներում խփվել է 323 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,69 գոլ):

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

27-րդ տուրն ամենաարդյունավետն էր լավագույն վեցյակի մրցաշարում: Մինչ այդ առավել շատ գոլ էր խփվել 22-րդ տուրում (10): Իսկ ահա նախորդ տուրում ընդամենը մեկ գոլ էր գրանցվել: Լավագույն վեցյակի մրցաշարում կայացած 27 խաղերից 11-ում հաղթել են դաշտի տերերը, 7-ն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 9-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ 63 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,33 գնդակ:

2․ «Նոան» շարունակեց անընդմեջ հաղթանակների իր համար ռեկորդային շարքը՝ հասցնելով 4-ի: Որքան էլ որ զարմանալի է, սակայն «Շիրակի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակն առաջինն էր «Նոայի» համար Բարձրագույն խմբում: Մինչ այդ «Նոան» մրցակիցների նկատմամբ առավելության էր հասել առավելագույնը 2 գնդակի տարբերությամբ:

Ընթացիկ առաջնությունում «Նոային» վերջապես հաջողվեց գրավել «Շիրակի» դարպասը: Դրա համար Իգոր Պիկուշչակի սաներին 329 րոպե պահանջվեց: Մինչ այդ վերջին գոլը «Շիրակին» «Նոան» խփել էր նախորդ առաջնության ավարտական տուրի 75-րդ րոպեին Վիգեն Ավետիսյանի դիպուկ հարվածի շնորհիվ: Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Նոայի» դարպասն անառիկ է մնացել:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

3․ «Շիրակը» Բարձրագույն խմբի առաջնություններում Վարդան Բիչախչյանի օրոք 100-րդ պարտությունը կրեց, ինչը թիմին զրկեց չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից: Նրա գլխավորությամբ գյումրեցիներն առավել հաճախ պարտվել են «Փյունիկին» (23 անգամ) և «Ուրարտուին» (16 անգամ): Ընդհատվեց «Շիրակի» 8 անպարտելի խաղերի շարքը, որը սկսվել էր մայիսի 30-ին «Արարատ-Արմենիայի» հետ մրցախաղով: Վերջին պարտությունը գյումրեցիները կրել էին մայիսի 23-ին՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով «Լոռիին»:

4․ «Արարատը» Բարձրագույն խմբում անցկացրած հոբելյանական՝ 700-րդ խաղում 267-րդ պարտությունը կրեց: Մնացած հանդիպումներից 300-ում արարատցիները հաղթել են, 133-ն ավարտել են ոչ-ոքի, խփել են 1186 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 907 գնդակ: Բարձրագույն խմբում արարատցիներից ավելի շատ հանդիպումներ են անցկացրել միայն «Շիրակը» (766) և «Փյունիկը» (715):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»