Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Դմիտրի Աբակումով («Արարատ-Արմենիա»)

Պաշտպաններ․ Բրայան Սիլվա Գարսիա («Ալաշկերտ»), Ալան Տատաև, Միխայիլ Կովալենկո (2-ն էլ՝ «Նոա»)

Կիսապաշտպաններ․ Գոռ Մալաքյան («Արարատ-Արմենիա»), Յուրի Գարեգինյան («Նոա»), Արտակ Գրիգորյան, Տիագո Գալվաո (2-ն էլ՝ «Ալաշկերտ»)

Հարձակվողներ․ Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա»), Մաքսիմ Մայրովիչ («Նոա»), Ալեքսանդր Գլիշիչ («Ալաշկերտ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Տիագո Գալվաո («Ալաշկերտ»)

«Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպումը կենսական նշանակություն ուներ մրցող թիմերի համար: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակի դեպքում կապահովեր տեղը Եվրոպա լիգայում, իսկ վանաձորյան թիմը հսկայական քայլ կկատարեր այդ ուղղությամբ: «Ալաշկերտը» 5-1 հաշվով հաղթանակի շնորհիվ այս տարի ևս կմտնի եվրոպական ասպարեզ: Երևանյան թիմը գերազանց անցկացրեց հատկապես երկրորդ խաղակեսը, մի քանի ֆուտբոլիստներ առավել վառ տպավորություն թողեցին, սակայն այստեղ, իհարկե, պետք է առանձնացնել Գալվաոյին:

Իվուի գոլը հանդիպման շատ վատ մեկնարկ ապահովվեց «Ալաշկերտի» համար: Եվ հենց Գալվաոյի գոլը տուգանային հարվածով արագորեն շտկեց իրավիճակը դաշտի տերերի համար: Բրազիլացին ընդմիջումից հետո 2 գոլային փոխանցում գրանցեց իր ակտիվում: Նույնիսկ շատ կարճ ժամանակ անց արդեն իսկ նկատելի են Մելիքյանի աշխատանքի որոշակի պտուղներ: «Ալաշկերտը» դարձել է ավելի հավասարակշռված և տակտիկապես հասուն թիմ, որում Գալվաոն գործողությունների որոշակի ազատություն ունի, որպեսզի առավել լավ ցուցադրի իր որակները:

Բարձրագույն խմբի 27-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական․ Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Չեմպիոնի հետ մրցախաղերում լավագույն արդյունքի հասավ, «Շիրակի» հետ դիմակայությունում էլ կրկին չպարտվեց

Ամենաերկար անպարտելի խաղերի շարքն էլ չօգնեց «Շիրակին» մրցանակակիր դառնալու

Դեու Դոսան հեռացավ «Վանից»

Աղվան Դավոյան․ «Պատասխանատու ենք «Շիրակի» երկրպագուների առջև․ մեզնից միշտ կարող են նվիրված խաղ սպասել» (տեսանյութ)