Զիդան․ «Հոգնել եմ կրկնելուց, որ մենք դեռ ոչինչ չենք նվաճել» - VNews
Բաժիններ

Զիդան․ «Հոգնել եմ կրկնելուց, որ մենք դեռ ոչինչ չենք նվաճել»

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 35 տուր

10 Հուլիս 2020 - 00:00

2

Ռեալ Մադրիդ

0

Դեպորտիվո Ալավես

1 - 0 Կարիմ Բենզեմա - 11`

2 - 0 Մարկո Ասենսիո - 50`

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է Լա Լիգայի 35-րդ տուրում «Ալավեսի» հետ սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումից իր ակնկալիքների մասին:

«Բարդ խաղ է լինելու: Դա՝ առնվազն այն իրավիճակից ելնելով, որում գտնվում է մրցակիցը: Լրացուցիչ խաղերը միշտ դժվարությամբ են տրվում: «Ալավեսի» հետ վաղը կայանալիք հանդիպումը միանշանակ ծանր է լինելու, բայց մենք ցանկանում ենք մտնել ասպարեզ ու խաղալ:

Դեռ ոչինչ չենք նվաճել: Մնացել է 4 հանդիպում, առջևում հերթական եզրափակիչն է: Ինձ համար ցավալի է, որ միշտ նույն բանն եմ կրկնում: Ես նույնպես հոգնել եմ այդ ամենից, բայց դա ճշմարտությունն է: Մենք դեռ ոչինչ չենք նվաճել ու պարզապես ցանկանում ենք շարունակել այն, ինչ անում ենք:

Վաղը երեկոյան կրկին բարդ է լինելու: Չենք խոսի այն մասին, թե ինչ որոշումներ ենք կայացրել հանդիպման վերաբերյալ: Կարող եմ միայն ասել, որ խաղը հաստատապես կկայանա: Սա հերթական եզրափակիչ է մեզ համար: Առջևում 4 այդ կարգի մրցավեճ ունենք»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Մադրիդյան թիմը գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը և մեկ միավորով գերազանցում «Բարսելոնային», թեև «բլանկոսները» մրցակցի համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել:

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» սկսում է «վաճառքի օպերացիան». 8 ֆուտբոլիստ՝ ելքի դռան մոտ

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

Կրոսը անվանել է կարիերայի լավագույն մարզչին

«Ռեալի» ճապոնացի «Մեսին» վարձավճարով կխաղա «Վիլյառեալում»

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

La Gazzetta. «Յուվենտուսը» կհեռացնի Սարիին. Զիդանը կարող է փոխարինել նրան

Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից» ու հայտնվել եվրոպական այլ գրանդում

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Վարան. «Սա իմ պարտությունն էր»