Դե Խեան պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդում» - VNews
Բաժիններ

Դե Խեան պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան այս րոպեներին մասնակցում է Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ասթոն Վիլայի» հետ ընթացքի մեջ գտնվող հանդիպմանը:

Այդ խաղն իսպանացի ֆուտբոլիստի համար 399-րդն է մանկունյական ակումբում բոլոր մրցաշարերի հաշվարկով: Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը, Դե Խեան գերազանցել է դանիացի Պետեր Շմեյխելին թիմում ամենից շատ հանդիպում անցկացրած արտասահմանցիների ցուցակում:

29-ամյա խաղացողը նաև 2-րդ հորիզոնականում է ակումբի պատմության մեջ ամենից շատ հանդիպումների մասնակցած դարպասապահների թվում: Նա հետ է մնում միայն Ալեքս Ստեպնիից, որի ակտիվում գրանցված է 539 մրցավեճ:

Դե Խեան 2011 թվականին է 25 մլն եվրոյի դիմաց Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսպանացին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման՝ բաց թողնելով նույնքան գոլ: Խաղացողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ, և այն ենթադրում է ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

«Յունայթեդի» նախկին մարզիչն ասել է՝ ինչու էր Դե Խեան ուզում «Ռեալ» տեղափոխվել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

«Կոպենհագենի» ավագը՝ Սուլշերին. «Շնորհալակություն այն ամենի համար համար, ինչ արել եք «Մանչեսթերի» համար»

«ՄՅՈՒ»-ն հաղթեց միայն լրացուցիչ ժամանակում և «Ինտերի» հետ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «ՄՅՈՒ» – «Կոպենհագեն», «Ինտեր» – «Բայեր». Մեկնարկային կազմեր

«Սա վերջնական որոշում է». Ցորկը խոսել է Սանչոյի ապագայի մասին

Եվրոպա լիգան հետաքրքիր ֆուտբոլային երեկո կապահովի. Ինչ դիտել այսօր

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» դառնում է քիչ հավանական

«Մանչեսթեր Յունայթեդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

«Ինտերի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմերը

Սանչեսը կրկնել է Մխիթարյանի տրանսֆերի սցենարը

Սանչոյի տրանսֆերի բանակցությունները մտել են փակուղի

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Դե Խեայի ու շոտլանդական ակումբի մարզչի անհավատալի նմանությունը ցնցել է համացանցը

Ահա և վերջ. Քրիս Սմոլինգը հրաժեշտ է տվել «Ռոմային»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց տնային մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)