4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է - VNews
Բաժիններ

4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է

Այսօր՝ հունիսի 25-ին տեղի է ունեցել նախապես ապրիլի 13-ին նախատեսված, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի նիստը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննության են դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշել է մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները:

Ավելացնենք, որ  չնայած ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստի ընթացքում մերժվել էր «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի՝ ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանի մասնակցության իրավունք տվող Ազգային արտոնագիրը, սակայն համաձայն ՀՀ Առաջին խմբի արտոնագրման կանոնակարգի՝ ակումբն իրավունք էր ստացել մասնակցելու ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մրցաշրջանին:

Առավել մանրամասն՝ կարդացեք այստեղ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ-ն փորձել է պարզել՝ Վբեյմարից ու Սոլոմոն Իմե Ուդոյից ով է ավելի լավ հայերեն խոսում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումը

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր