Լրացուցիչ

Ընտրել լեզուն

4 բրոնզե մեդալ մրցումային վերջին օրը. Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Karapet Chalyan - 4 բրոնզե մեդալ մրցումային վերջին օրը. Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Կիևում այսօր ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները: Մրցումային վերջին օրը հայ ըմբիշները պայքարում էին միայն բրոնզե մեդալների համար:

Մինչև 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Դենիս Չեբանովի նկատմամբ:

Կարապետ Չալյանը, որը հանդես է գալիս մինչև 77 կգ քաշային կարգում, երրորդ տեղի համար պայքարում 8-4 հաշվով առավելության հասավ Ադրբեջանը ներկայացնող Հասան Ալիևի նկատմամբ:

Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 12-8 հաշվով հաղթեց ուկրաինացի Սեյմոն Նովիկովին:

Կրկին մինչև 87 կգ քաշային կարգում, Արթուր Շահինյանը հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Շիշմանին և նվաճեց այդ քաշային կարգի երկրորդ բրոնզե մեդալը:

Ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը, Վալտեր Մարգարյանը և Շամիր Աթյանը չկարողացան մեդալներ նվաճել:

Արթուր Ալեքսանյանը՝ Կիևի մրցաշարի հաղթող


Ջուլֆալակյան. «Կարապետ Չալյանի սայթաքումներից հետո պետք է արդեն մտածենք այդ քաշային կարգում լուրջ մասնակցության մասին»

Մաքսիմ Մանուկյանի պարգևատրումը և չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ, լուսանկարներ)

Մաքսիմ Մանուկյան․ «Հավատում էի, որ կդառնամ Եվրոպայի չեմպիոն»

Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Լևոն Ջուլֆալակյան․ «Մաքսիմի և Արթուրի մրցակիցները լուրջ ըմբիշներ էին, նրանց հաղթանակները տարիների աշխատանքի արդյունք է»

Առանց աչք թարթելու․Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի փայլուն հաղթանակները կիսաեզրափակիչում (ֆոտոշարք)

Կատարյալ ջախջախում. Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը՝ եզրափակչում

Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի մրցակիցները կիսաեզրափակիչում

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակիչում են, Ասլանյանը պարտվեց Սուրկովին (տեսանյութեր, լուսանկարներ)

Վրացի ըմբիշը ուժեղ գտնվեց Արմեն Մելիքյանից (տեսանյութ, լուսանկարներ)

Մաքսիմ Մանուկյանն և Կարեն Ասլանյանը նույնպես հաղթական մեկնարկ ունեցան (տեսանյութ, լուսանկարներ)

Արթուր Շահինյանը վիճելի պարտություն կրեց 2-րդ սփոփիչ գոտեմարտում (տեսանյութ, լուսանկարներ)

Արմեն Մելիքյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում (տեսանյութ, լուսանկարներ)

Արթուր Շահինյանին հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում (տեսանյութ, լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյանի, Մաքսիմ Մանուկյանի և մեր մյուս 2 ըմբիշի մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում

Հայ ըմբիշները պահպանում են մեդալ նվաճելու շանսերը