«4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ» - VNews
Բաժիններ

«4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ»

david alaba 43 - «4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ»

2020 թվականի մարտից տեղի ունեցող իրադարձություններն աշխարհում ու սպորտում մասնավորապես բազմաթիվ վերադասավորումներ են արել։ Ընդամենը 2 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ մի օր Ֆլորենտինո Պերեսի փողերը կվերջանան կամ նա ժլատություն կանի։ «Ռեալի» պարագայում երկուսն էլ ավելի քան ակտուալ են։ Ֆլորենտինոն 2020-ի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գրպանը շատ չբացեց, բերեց Ազարին ու փոշմանեց։ Հետո եկավ աղետալի պահը. Սերխիո Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում էր, պետք էր մի բան անել։ Սակայն Պերեսը երկար բանակցությունների չգնաց ու իր երկարամյա ավագին ասաց «Ց»։

Արդեն հիմա պարզ է, որ առանց Ռամոսի, «Ռեալում» ամեն ինչ այլ կերպ է լինելու, քանի որ թիմից հեռացել է ոչ միայն ուժեղ պաշտպան, այլ դաշտի ու հանդերձարանի անվիճելի առաջատար։ Պատահական չէ, որ նոր մրցաշրջանում որևէ մեկը չէր ցանկանում վերցնել ազատ մնացած «4» համարը։ «Այդ համարի մարզաշապիկը կրելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար։ Այն ինձ կտա նոր ուժ ու կորով՝ ավելի լավ ելույթ ունենալու համար», – սրանք այն հանդուգն ֆուտբոլիստի խոսքերն են, որը համաձայնել է մտնել այդ համարի բեռի տակ։ Դավիդ Ալաբան «Ռեալում» է։

Ի դեմս Ալաբայի, «Ռեալը» ձեռք է բերել պաշտպանության նոր լիդեր, որը պետք է ոտքի հանի «արքայական ակումբի» քանդված պաշտպանությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Վարանը մեկ ոտքն արդեն ցեխոտ ու անձրևոտ Մանչեսթերում է։ Ավստրիայի ընտրանու ֆուտբոլիստը «Ռեալում» փակելու է միանգամից մի քանի դիրք։

Կենտրոնական պաշտպան

Իհարկե, Ալաբան առաջնահերթ պետք է փակի Սերխիո Ռամոսի գոտին, պարզից էլ պարզ է։ Մյունխենի «Բավարիայում» ավստրիացի ֆուտբոլիստը տարիներ շարունակ խաղում էր պաշտպանության ձախ թևում, սակայն կենտրոնական հատվածում մարզիչները նկատեցին խնդիրներ։ 2019 թվականին Մյունխեն եկան տղաներ, որոնք կոչված էին փակելու ձախ թևը։ Նախ Նիկո Կովաչը, ապա Հանսի Ֆլիկը, նրան տեղավորեցին պաշտպանության կենտրոնում՝ Ժերոմ Բոատենգի կողքին։

433 960x960 - «4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ»

Ունենալով ունիվերսալ ունակություններ, Ալաբան հաջողությամբ փոխհատուցում է հարձակման խորը եզր տեղափոխված թիմակիցներին։ Այնպես չէ, որ Կովաչն ու Ֆլիկն են բացահայտել Ալաբայի՝ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու ունակությունները։ Լինելով Ավստրիայի ընտրանու պաշտպանության գծի առաջատարը՝ տարբեր ժամանակների 3 գլխավոր մարզիչները նրան օգտագործել են նաև կենտրոնական պաշտպանի դիրքում։ Տեսնելով հավաքականում խաղալու Ալաբայի լավ փորձը՝ «Բավարիայում» մտածեցին. «իսկ ինչո՞ւ ոչ»։ Լուկա Հերնանդեսն ու Ալֆոնսո Դևիսը ընտիր փակում էին ձախ եզրը, Ալաբան ազատ կարող էր մուտացիայի ենթարկվել՝ ի շահ գերմանական գրանդի։

Ձախ եզրային պաշտպան

Այնպես չէ, որ «Ռեալում» ամեն ինչ իդեալական է պաշտպանության ձախ թևում։ Մարսելոյի՝ թոշակի գնալու ժամանակն արդեն եկել է (թեպետ շարունակում է հրաշալի կասեցնել գնդակը)։ Բրազիլացի գանգրահեր տղան 2019 թվականի ընթացքում սկսեց կորցնել իր տեղը հիմնական կազմում. Նա ակնհայտորեն չէր հասցնում նահանջել, «Ռեալն» իր վտանգավոր հակագրոհների (որոնք, երբեմն, ավարտվում էին նաև դարպասի գրավմամբ) մեծ մասը ստանում էին հենց Մարսելոյի եզրից։ Խնդիր կար, որն անհապաղ պետք էր լուծել։

Մարսելոյին օգնության հասավ Ֆերլան Մենդիի տրանսֆերը, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստին չհաջողվեց անմիջապես մերվել նոր միջավայրին ու կոլեկտիվին, հարմարվելու երկար պրոցես + վնասվածք։ Այս տարի «Ռեալում» հույս ունեն, որ այլևս նման խնդիր չի լինի։ Նախորդ մրցաշրջանում Մենդին բաց է թողել 14 հանդիպում։ Շատ չէ, բայց քիչ չէ, իսկ շատ դեպքերում՝ նաև վճռորոշ։

4331 960x960 - «4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ»

Դավիդ Ալաբան նոմինալ ձախ եզրային պաշտպան է: Այսինքն՝ Կառլո Անչելոտին անհրաժեշտության դեպքում հանգիստ կարող է իր նորեկին վերադարձնել իր մշտական դիսլոկացիա, որտեղ նա իրեն ավելի լավ է զգում։ Ալաբան շարունակում է զինված լինել հիանալի արագությամբ ու հաշվենկատ փոխանցումներով։ «Բավարիայում» Ալաբան նախորդ մրցաշրջանում այդ դիրքում խաղացել է 9 անգամ ու հասցրել է կատարել 2 գոլային փոխանցում։ Ասել է թե՝ Պապա Կառլոն հաստատ հետին գծում ունի պլան Բ։

Հենակետային կիսապաշտպան

Մուտացիոն ևս շրջան, որն ապրել է Դավիդ Ալաբան հատկապես Ավստրիայի հավաքականում։ Եվրո 2020-ի ընտրական մրցաշարի 4 խաղ Ալաբան սկսել է մաքուր հենակետային կիսապաշտպանի դիրքում, որը նույնպես նրա համար հարազատ է։ «Գվարդիոլայի ժամանակ թիմում շատ էին տեղաշարժերը, դիրքային փոփոխությունները։ Մարզումների ժամանակ մարզիչն ինձ ու Կիմիխին օգտագործում էր միջին օղակում։ Սկզբում անսովոր էր, բայց դա անգին փորձ էր ինձ համար. սկսեցի դաշտն ավելի լավ տեսնել, դա ինձ շատ օգնեց», – Bild-ի հետ զրույցում ասել է Ալաբան։

4332 960x960 - «4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ»

Նա այնքան օգտակար եղավ, որ 1-2 փորձից հետո Ավստրիայի ընտրանու մարզչական շտաբում որոշեցին գնալ փորձարկման ու Ալաբային դնել հենակետային գոտում։ Հիշյալ 4 խաղից 2-ում Ավստրիան գնդակ բաց թողեց, որոնք, ըստ ավստրիական մամուլի, Ալաբայի դիրքային անվստահ խաղից էր։ Բայց հաջորդիվ Ալաբան շտկեց իր խաղը ու դարձավ հուսալի քանդող։

«Ռեալում» Կազեմիրոն միշտ չէ, որ կարող է խաղալ։ Ալաբան, այո, բրազիլացուց հաստատ վատ է գնդակ խլում դաշտի կենտրոնում, բայց գուցե, նրանից ավելի լավ է տեսնում դաշտը։ Ալաբան անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ խորը կենտրոնից՝ ազատություն տալով Կրոս-Մոդրիչ զույգին՝ իրենց ակումբային կարիերայի վերջին տարում/տարիներին փայլել արդյունավետ ու գեղեցիկ խաղով։

Մեր ընտրանին

Ձախ եզրային կիսապաշտպան

Ամենաունիվերսալ դիրքը, որտեղ ծաղկում է Դավիդ Ալաբան։ Հատկապես ԵՎՐՈ 2020-ի ընթացքում «կարմիր արծիվների» գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան Ալաբային հիմնականում օգտագործում էր ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում։ «Բավարիայում» այդպիսի փորձ Ալաբան գրեթե չի ունեցել, մինչդեռ հավաքականում Ֆոդան շատ է օգտագործել նրան այդ դիրքում։

Ընդ որում, Ալաբան միջին գծի ձախ թևում խաղում է և որպես եզրային կիսապաշտպան 3-4-3 սխեմայով, և որպես ֆուլ-բեք 3-5-2 սխեմայով։ Ֆոդան Ալաբային դարձնում էր եզրային կիսապաշտպան, երբ ամբողջ թիմով գրոհելու անհրաժեշտություն կար, Ալաբան ֆուլ-բեքի դիրքով է սկսել հանդիպումները։ ԵՎՐՈ-ի ժամանակ գերմանացի մասնագետը Ալաբային տեսնում էր նաև 3 կենտրոնոկան պաշտպանով սխեմայի դեպքում որպես ստորին եռյակի անդամ։

352 960x960 - «4 դիրք «4» համարի պաշտպանի համար». Ինչի համար են Ալաբային բերել «Ռեալ»

«Ռեալի» երկրպագուները, սակայն, վերջին դիրքի հետ առանձնապես հույս թող չկապեն։ Լինելով կոնսերվատիվ, պահպանողական մարզիչ՝ Անչելտոին գրեթե երբեք հետ չի կանգնում իր՝ 4 պաշտպանով սխեմայից, այսինքն՝ Ալաբան ֆուլ-բեքի դիրքում 90 տոկոս հավանականությամբ խաղալ չի հաջողվի։ «Ռեալի» ու հատկապես Անչելոտիի համար սովորական 4-3-3 կամ 4-4-2 (1-1) սխեմայով խաղալու դեպքում Ալաբան հանգիստ կարող է փակել առաջին 3 դիրքերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» հայտացուցակը «Վալենսիայի» դեմ խաղի համար

Բեյլի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

«Ռեալի» առաջատարը կարող է բաց թողնել «Վալենսիայի» դեմ խաղը

Լա լիգան պատասխանել է «Ռեալին», «Բարսելոնային» ու «Ատլետիկին»

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկը» համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«Ռեալի» 3-րդ մարզահագուստը 2021-22 մրցաշրջանում (ֆոտո)

«Բարսայի» փոխնախագահ. «Ֆլորենտինո Պերեսն արժանի է, որ նրա դիմաց գլխարկ բարձրացվի»

Անչելոտին թիմ է հրավիրել հայտնի պաշտպանին, սակայն նա որոշել է տեղափոխվել հայրենիք

ՊՍԺ-ն միայն մեկ պայմանով է համաձայն եղել վաճառել Մբապեի տրանսֆերային իրավունքները

«Ռեալի» լավագույն տրանսֆերը. ինչպես Անչելոտին 1 ամսում փոխեց թիմը

Անտոնիո Կոնտեն ասել է՝ որն է Հաքիմիի երազանքը

Բրոզովիչ. «Առաջին կեսից հետո մենք կարող էինք հաղթել 3-0 հաշվով»

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Կուրտուա. «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան»

Գուտին ասել է՝ ով է Լա լիգայի արքան