Լուիս Օգանան՝ գավաթի եզրափակիչների ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում - VNews
Բաժիններ

Լուիս Օգանան՝ գավաթի եզրափակիչների ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում

10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 3 - Լուիս Օգանան՝ գավաթի եզրափակիչների ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 02:28

-

-

VBet Հայաստանի գավաթի 29-րդ խաղարկության եզրափակչի 8-րդ րոպեին բացելով հաշիվը, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուգոչուկվու Լուիս Օգանան ոչ միայն սկիզբ դրեց գոլառատ հանդիպմանը, այլև ընդգրկվեց պատվավոր մրցանակի համար վճռորոշ հանդիպումներում խփած ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Այդ ցանկը գլխավորում են «Ցեմենտի» նախկին հարձակվող Հայկ Հակոբյանն ու «Բանանցում» հանդես եկած Լաերսիոն, որոնք աչքի են ընկել գավաթի եզրափակիչ հանդիպման 3-րդ րոպեին: Եթե Հակոբյանը գոլի հեղինակ էր դարձել խաղային իրադրությունում՝ 1999թ. մայիսի 29-ին կայացած եզրափակիչ խաղում գրավելով «Շիրակի» դարպասը, ապա Լաերսիոն 2016թ. «Միկայի» դարպասը խոցել էր 11մ հարվածով:

Լաերսիո

Եզրափակիչ, որը երբեք չի մոռացվի․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» մեգադրամատիկ խաղից

Ընդ որում, խաղի սկզբից ընդամենը 1 րոպե 25 վայրկյան էր անցել, երբ Դմիտրի Չիստյակովը վայր գցեց Ացամազ Բուրաևին, իսկ ուղիղ մեկ րոպե անց Լաերսիոյի հարվածից հետո գնդակը հայտնվեց «Միկայի» դարպասում:

Հետաքրքիր է, որ գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցված ամենաարագ գոլերից մեկը խփվել է սեփական դարպասը: Որքան էլ որ տարօրինակ է, սակայն ինքնագոլի հեղինակը «Կոտայքի» դարպասապահ Էդիկ Երիցյանն է, որը 1995թ. մայիսի 28-ին «Արարատի» հետ մրցավեճում 13-րդ րոպեին գնդակն ուղարկել էր սեփական դարպասը:

VNews.am-ը ներկայացնում է գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցված ամենաարագ գոլերի ցանկը:

ՐոպեԳոլի հեղինակԱկումբՄրցակիցԱմսաթիվ
3-րդՀայկ Հակոբյան«Ցեմենտ»«Շիրակ»29.05.1999
3-րդԼաերսիո«Բանանց»«Միկա»04.05.2016
4-րդՌազմիկ Հակոբյան«Փյունիկ»«Միկա»06.05.2015
5-րդԱրտյոմ Բեռնեցյան«Շիրակ»«Ցեմենտ»29.05.1999
6-րդՍեդրակ Բաբայան«Արարատ»«Փյունիկ»28.05.1997
6-րդԿիրիան Նվաբուեզե«Շիրակ»«Փյունիկ»24.05.2017
8-րդՈւգոչուկվու Լուիս Օգանա«Արարատ-Արմենիա»«Նոա»10.07.2020
11-րդԱլեքս դա Սիլվա«Միկա»«Փյունիկ»06.05.2015
13-րդԷդիկ Երիցյան«Կոտայք»«Արարատ»28.05.1995
14-րդԴավիթ Մանոյան«Փյունիկ»«Բանանց»10.05.2010

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ. «Արարատն» ու «Ալաշկերտը» վերջին մարզումներն են անցկացնում (տեսանյութ)

Մարզիչներն ապացուցելու բան ունեն, իսկ նրանցից մեկը 4 օրում կարող է 2 անգամ երջանկանալ․ VBET ՀԳ եզրափակիչի գլխավոր ինտրիգները

«Արարատ-Արմենիայի» վերջին շանսը՝ մնալու չեմպիոնական մրցավազքում․ VBET ՀՊԼ նախորդ տուրերից հետաձգված 2 խաղին ընդառաջ

Միշտ հաղթանակ պահանջող երկրպագուների շրջապատում. Ինչու «Շիրակի» մրցաշրջանը ձախողվեց

Հայտնի է` ով է սպասարկելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը

Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում

«344» թվի ուժը VBET Պրեմիեր լիգայում․ Թիմերից մեկն այդքան րոպե գոլ չի խփել, մյուսը՝ բաց չի թողել

«Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Եթե թիմը գոլ չի խփում, դա հարձակվողների խնդիրն է» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Տխուր ենք, որ չենք հաղթել, որովհետև մեր շանսերը ավելի մեծ էին» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Պաշտպանությունում լավ ենք գործում, հարձակվողն է պակասում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)