Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր - VNews
Բաժիններ

Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր

10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 29 - Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:10

-

-

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը Հայաստանում մարզչական գործունեության առաջին իսկ տարում մեծ հաջողության հասավ՝ իր սաներին առաջին անգամ գավաթային բարձունքին հասցնելով: Մոլդովացի մասնագետը կարող է ևս մեկ տիտղոս նվաճել, եթե առաջնության ավարտական տուրում «Նոային» հաջողվի հաղթել «Արարատ-Արմենիային» ու չեմպիոն հռչակվել:

Իգոր Պիկուշչակը դարձավ Հայաստանի գավաթակիր թիմ պատրաստած 20-րդ մարզիչը: Իսկ այլազգի մարզիչներից նա նման հաջողության հասած 5-րդ մասնագետն է: Նախկինում գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել էին արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան և իսպանացի Տիտո Ռամալյոն:

13147305 990674077652285 8311055563106777859 o 960x634 - Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր
Տիտո Ռամալյո, լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Լուիս Օգանան՝ գավաթի եզրափակիչների ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում

Իսկ ահա Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ նախկինում «Փյունիկը» 2 անգամ գավաթակիր էր դարձել, առաջին անգամ եզրափակչում իր սաների հետ չկարողացավ նվաճել պատվավոր մրցանակը:

Մարզիչներից յուրօրինակ ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.՝ «Բանանց», 1998-1999թթ.՝ «Ցեմենտ», 2008թ.՝ «Արարատ»): Երկու անգամ էլ նա իր սաների հետ անհաջողության է մատնվել գավաթի եզրափակչում: Նախկինում Սուքիասյանի օրոք 2007թ. գավաթի եզրափակչում պարտություն էր կրել «Արարատը»՝ լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջելով «Բանանցին», իսկ 2017/18թթ. գավաթի խաղարկության վճռորոշ խաղում նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» հետխաղյա 11մ հարվածներով զիջել էր «Գանձասար-Կապանին»:

39288544 1036317999880338 4093652412080848896 n 960x638 - Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր

Եզրափակիչ, որը երբեք չի մոռացվի․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» մեգադրամատիկ խաղից

Այսպիսով, Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմերը 6 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակչում, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

VNews.am-ը ներկայացնում է այն 20 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:

ՄարզիչներԳավաթԱկումբներՄրցաշրջան
1.Վարուժան Սուքիասյան4«Բանանց», «Ցեմենտ», «Արարատ»1992, 1998-1999, 2008
2.Արմեն Սարգսյան2«Արարատ»1993-1994
3.Էդուարդ Մարգարով2«Միկա»2000-2001
4.Արմեն Ադամյան2«Միկա»2005-2006
5.Վարդան Մինասյան2«Փյունիկ»2009-2010
6.Սարգիս Հովսեփյան2«Փյունիկ»2013/14-2014/15
7.Վարդան Բիչախչյան2«Շիրակ»2012, 2016/17
8.Սամվել Դարբինյան1«Արարատ»1995
9.Խորեն Հովհաննիսյան1«Փյունիկ»1996
10.Արկադի Անդրեասյան1«Արարատ»1997
11.Օսկար Լոպես1«Փյունիկ»2002
12.Սուրեն Բարսեղյան1«Միկա»2003
13.Միխայ Ստոյկիցա1«Փյունիկ»2004
14.Յան Պոշտուլկա1«Բանանց»2007
15.Արմեն Շահգելդյան1«Միկա»2011
16.Ռաֆայել Նազարյան1«Փյունիկ»2012/13
17.Տիտո Ռամալյո1«Բանանց»2015/16
18.Աշոտ Բարսեղյան1«Գանձասար-Կապան»2017/18
19.Աբրահամ Խաշմանյան1«Ալաշկերտ»2018/19
20.Իգոր Պիկուշչակ1«Նոա»2019/20

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Վարդան Մինասյանն ասաց, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի». Բայտանա

Հայաստանում խաղացած 8-րդ ամենաարդյունավետ լեգեոնականը «կոտրեց» գավաթային պատնեշը

Սերբական դուետի գոլերը վճռեցին արարատյան դերբիի ելքը․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ» – «Արարատ-Արմենիա» խաղից

VBET Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում վստահ հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Կիսաեզրափակիչ. «Արարատ» – «Արարատ-Արմենիա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Երկու 11-մետրանոց. Կայացավ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղը (տեսանյութ)

Կիսաեզրափակիչ. «Ալաշկերտ» – «Նոա» խաղի մեկնարկային կազմերն ու ուղիղ հեռարձակումը

Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)